Ի՞նչ է սպասվում Պոլիտեխնիկին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկվանից ՀՀ խոշոր բուհերում, առաջին հերթին Երեւանի պետական եւ բժշկական համալսարաններում, սկսվել է ռեկտորների ընտրության փուլը: Բժշկականում առաջադրվել է գործող ռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար Միխայիլ Նարիմանյանը, իսկ ԵՊՀ-ում Արամ Սիմոնյանը դեռ հապաղում է. որոշ տեղեկություններով` որոշում է կայացվում նրա եւ Ղազինյանի միջեւ: Այսօր տեղի կունենա նաեւ պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը:

Մեր տեղեկություններով, խորհրդի նախագահ կընտրվի Արմեն Աշոտյանի մտերիմ Սամվել Նիկոյանը, ինչն էլ կբարդացնի առանց այն էլ վերջին մեկ տարում ինտրիգների հորձանուտում հայտնված ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ընտրվելու հնարավորությունը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031