Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Երեկ երեկոյան ձերբակալվել ել էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է։

73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։ «Հորինված վարկած է, որտեղ որևէ հիմք և իրական փաստ չկա»,– մեր թղթակցին ասել է տիկին Ենոքյանի փաստաբանը։

Հարցին՝ իսկ կա՞ որևէ հիմնավորում կամ վարկած, թե ինչու պետք է Գոհարիկ Ենոքյանը նախապատրաստեր Յուվեցի Կարոյի սպանությունը, փաստաբանը պատասխանել է. «Ո՜չ»։ Ուշ երեկոյան ՁՊՎ-ամ Ենոքյանին է այցելել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով մեզ հայտնեց. որ Ենոքյանը շատ բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ»,-գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս