Շանթ Հարությանի գործով ամբաստանյալն ազատ է արձակվել

Այսօր ազատ է արձակվել Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալ Սևակ Մնացականյանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Նա 2013թ. նոյեմբերի 5-ից նա գտնվում է անազատության մեջ։

Սևակ Մնացականյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մեղավոր էր ճանաչվել խուլիգանության մեջ և դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 2013թ. նոյեմբերի 5-ից նա գտնվում է անազատության մեջ։ Վերաքննիչ դատարանը մերժել էր այս գործով բոլոր ամբաստանյալների բողոքները՝ օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը. ամբաստանյալներն այժմ բողոք են ներկայացրել վճռաբեկ դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031