«Սուզուկի» մակնիշի քվադրոցիկլը Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Այրին դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել իր իրավունքների պաշտպանության հարցում: Օմբուդսմենը գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պարզել է, որ քննիչը լրացուցիչ բացատրություն չի վերցրել ազատամարտիկի այրուց, հարցաքննել է միայն կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ կասկածվող մարդկանց, չի նշանակել դատագենետիկական փորձաքննություն: Պաշտպանը գործում հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ և անտեսված հակասություններ ևս:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ, ուղեղի արյունազեղում, ձեռքի հինգերորդ մատի վնասվածք և երեսի բազմաթիվ վերքեր:
Հուլիսի 22-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում:
«Ես՝ որպես քաղաքացի, որպես իրավաբան, առավել ևս որպես փաստաբան, գտնում եմ, որ դա արդարացի չէ, և պատրաստ եմ հնարավորինս աջակցել և օգնել, որպեսզի նորմը ճանաչվի հակասահմանադրական
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Անձնագրային և վիզաների վարչությունն այցելուների համար անհարմարություններ է ստեղծել, մասնավորապես, վարչության առաջին հարկում տեղադրվել է ընդամենը մեկ վճարային տերմինալ, որը հերթերի և կուտակումների պատճառ է դառնում:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի պայթյունի արդյունքում վիրավորված անձինք տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ինչպես կենտոնից տեղեկացրին 168.am-ին, նրանք այժմ հետազոտվում են, վիճակի մասին տեղեկություններ կլինեն ավելի ուշ:
Արցախի կառավարությունը անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկում է, որպեսզի վիրավորները շտապ եւ օպերատիվ կերպով տեղափոխվեն Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների եւ ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում, տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը:
Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դաժան ծեծի էին ենթարկվել Եկեղեցու քահանան և այլ հոգեւորականներ, կրքերը դեռ չեն հանդարտվում մեր հարևան երկրում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երևան, իսկ մահացածը նրա վարորդն է՝ Արամը:
Ազատության մեջ գտնվելուց հետո Դուք մեկուսացել էիք Ծաղկաձորում, ու տեղեկություններ կային, որ Ձեր ընկերներից նեղացել եք, դրա համար էլ որոշել եք բոլորից հեռու ապրել։ Կա՞ իրականում նման բան։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 54 երթուղին, որը հաշվառած է Երևան քաղաքի Թևոսյան 5 հասցեում գրանցված Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի հաշվեկշռում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հուլիսի 19-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 12/Ա շենքի մոտից բերման են ենթարկել գեղեցկության սրահներից մեկի վարսահարդար, 1987 թ. ծնված Լիանա Խ.-ին:
ԼՂՀ ոստիկանությունը Քարվաճառում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել և մանրամասներ ներկայացրել կատարվածի վերաբերյալ:
Հուլիսի 20-ին, ժամը 16.00-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան և Ավան-Առինջի 1-ին թաղամաս տանող փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Գայանե Հ.-ին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Դատարանում տուժող ճանաչված պատգամավորը պատմեց, որ մի խումբ անձանց հետ գնացել են Եղվարդ, որտեղ ինքն ու Արտակը քննարկումներ են ունեցել, ապա՝ իմանալով, որ ամբաստանյալի մոտ մարդիկ կան հավաքված, գնացել են այնտեղ, որտեղ զրույցի ընթացքում Եղվարդից զանգահարել է ամբաստանյալը, որը հորը ցուցում է տվել բերել փոքր սեյֆը, որում եղել է ոսկեղենը:
20 տարեկան հասակում մանկատնից դուրս էր եկել ու հայտնվել փողոցում: Իսկ ժամանակավոր կացարանը Գյումրու քաղաքապետարանի կողմից օրերս էր նրան հատկացվել:
«Օրինակ, ես՝ լինելով ոստիկան, երբեք անչափահասին չեմ դիտում՝ որպես հանցագործի, որովհետև հատկապես անչափահասները կատարում են հանցագործությունը, հետո նոր գիտակցում են` ինչ են արել: Անչափահասին կարելի է ուղղել, ոտքի կանգնեցնել: Դրա համար պետք է այնպես անել, որ շրջապատը չիմանա նրա` հանցագործություն կատարելու մասին: Այս առումով հատկապես շատ կոպիտ սխալներ են թույլ տալիս լրագրողները. երբ խոսում են այդ դեպքերի մասին, հրապարակում են անչափահասի անունը, ցույց են տալիս դեմքը, բայց դրա մասին առհասարակ բարձրաձայնել չի կարելի»:
Հուլիսի 14-ից մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 128 տրանսպորտային միջոց:
ՀՀ գրադարանների կենտրոնացված համակարգի միջոցով Տավուշի մարզային գրադարանում ստացվել է Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը:
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 18-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Ռաֆայելյանին, որը ուժգին հարվածից շպրտվել և ընկել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Հուլիս 15-ին Երեւանի Նոր-Նորք թաղամասում հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանը մինչեւ վերջ չի հանձնվել, գլխին բազմաթիվ հարվածներ ստանալու եւ արնահոսելուց հետո էլ փորձել է ոտքի կանգնել, որպեսզի չվախեցնի կռվին ներկա դստերն ու կնոջը:
«65-ամյա բարեգործը վատառողջ է։ Այն հիվանդությունը, որն ախտորոշված է Հայրապետյանի մոտ, ենթադրում է, որ մեղադրյալը կարող է տնային կալանքի տակ մնալ մինչև դատավճիռը», – ասել է Մարգարյանը։
Հուլիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Գևորգ Ավագյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:
«Մեզ համար այդ օգնությունը շատ մեծ նշանակություն ունի: Եթե նախկինում մթերք էինք ստանում ու դրա համար գումար չէինք ծախսում, ապա այսօր այդ գումարով մթերք ենք գնում՝ ինչ ուզում ենք. բրինձ, թեյ, շաքարավազ, գովյադինա, վերմիշել եւ այլն,- թվարկում է 78-ամյա Սուրեն պապիկն ու շարունակում: – Ուրիշներից բան չենք խնդրում, մեզանով յոլա ենք գնում: Մեր եկամուտն, այո, հերիքում է: Որ չհերիքի՝ խանութում պարտքացուցակի մեջ կհայտնվեինք: Մենք այնպես ենք անում, որ պարտք չլինի: Կամաչեմ պարտքով գնել»:
Հուլիսի 19-ին, ժամը 17.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1967 թ. ծնված Արևիկ Ա.-ին,: