Հետագայում պարզել է, որ նախորդ տարի, երբ ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար տուգանվել է 30 հազար դրամի չափով, այդ գումարը վճարելիս 300 դրամ պարտք է մնացել, որի մասին, սակայն, մարզպետարանի պաշտոնյան տեղյակ չի եղել:
Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ 38-ամյա Գարիկ Սարդարյանի վարած Ford Transit մակնիշի 21 ՏՕ 773 համարանիշի և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 25-ամյա Աշոտ Սիմոնյանի վարած Nissan մակնիշի 77 DR 717 համարանիշի ավտոմեքենաները:
Կոտայքի մարզի Արզական գյուղի մոտակա սարում ջրագիծ անցկացնելու համար կատարվող աշխատանքների ժամանակ «GSP» մակնիշի տրակտորը կողաշրջվել է:
Իմ ճանաչած մարդկանցից կարելի է ասել՝ մոտավորապես կեսից ավելին հեռանում են: Ներկայում ժողովրդի կեսից ավելին կարելի է ասել` այստեղ չի, գնացել են Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինայի տարբեր հատվածներ: Կոնկրետ ուղղություն չկա՝ ով որտեղ տեղ ունի գնալու, դուրս է գալիս:
Վտանգավոր ծանրոցներ արտերկրից:
Տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ նրան վիրահատել են 5 օր առաջ, վիրահատությունը անցել է բարեհաջող, սակայն այսօր երեխան խեղդվել է հաց ուտելու ժամանակ:
Ամուսնու և տուժողի սիրավեպից վրդովված` լուսանկարն ամուսնուց գաղտնի ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ` հետագայում տուժողին վատություն անելու նպատակով: Ապա իր բջջային հեռախոսի մեջ գտնվող լուսանկարը տեղադրել է տանը գտնվող համակարգչի մեջ, «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է տուժողի անվամբ կայքէջ և տեղադրել տուժողի մերկ լուսանկարը:
Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է:
Շինությունը սկզբնական շրջանում պատկանել է ազգությամբ պարսիկ ոմն Աբու Հաճի Հասանին, ում հետ 1853 թվականին Քաղաքաշինության խորհուրդը պայմանագիր է կնքել` տարածքը 25 տարով վարձելու համար, ու նույնիսկ երկու տարի էլ շուտ` 1876-ին, նրանք իրենց հաշիվները մաքրել են Աբու Հաճիի հետ, շինությունը քանդել և կառուցել են ներկայիս հիանալի փոքրիկ շենքը` պարսիկ հյուպատոսին աշխատասենյակ ծառայեցնելու նպատակով, ու մինչև հեղափոխություն` 1876-1920 թթ., շուրջ 44 տարի, այն եղել է պարսիկ հյուպատոսի աշխատասենյակը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի սթափ լինելը հաստատել է նաև նրան ստուգած բժիշկը: «Այստեղ կա նաև անժխտելի փաստ, որին շատ լավ տեղյակ է պարոն Բալոյանը, որ բժիշկը, որը եկել ստուգել է Վարդան Պետրոսյանին, գրել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է, մի հանգամանք, որ կա քրեական գործի մեջ»,- ասաց փաստաբանը` հավելելով. «Բացառվում է, որ բժիշկը կեղծ տվյալ գրեր իր արձանագրության մեջ»:
Թևոսյան փողոցում բախվել են 26-ամյա Հայկ Միրզաբաբյանի վարած Opel Astra մակնիշի 34 TO 850 համարանիշի, Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Հմայակ Հայրապետյանի վարած ВАЗ 21061 մակնիշի 17 LO 913 համարանիշի և ВАЗ 2110 մակնիշի 72 DV 222 համարանիշի ավտոմեքենաները:
Սյունիքում գործող «Արտաշես Մեծ» շինարարական ընկերությունը փակման վտանգի առջև է: Ընկերությունը զբաղվում է շինարարական կոնստրուկցիաների վերականգնմամբ ու մատակարարմամբ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Նման պահանջով թիմի անդամներն օգոստոսի 1-ի երեկոյան՝ ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտից բողոքի երթ են անցկացնելու` կառավարությունից պահանջելով նաև էլեկտրաէներգիայի սակագինը թողնել անփոփոխ՝ մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը:
Երեկ ուշ երեկոյան վրացիների մոտ 50 հոգանոց խումբ հարձակվել են Թբիլիսիի Հավլաբարի սբ Էջմիածին եկեղեցու վրա, մտել ներս, ուր ընթանալի է եղել պատարագ և սկսել են ծեծի ենթարկել հավաքված հավատացյալ հայերին, մի քանի հարվածներ հասցնելով նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ով փորձել է հարթել միջադեպը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Վրաստանի նախագահին […]
«Քննիչը Լեւոն Հայրապետյանի պաշտպանական կողմին տեղեկացրել է, որ մեր պաշտպանյալին մեղադրանք է նախատեսվում ներկայացնել հուլիսի 24-ին»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանն ասել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Երևանի Շրջանցիկ թունելում` Քանաքեռավան տանող ճանապարհի մոտակայքում, այրվել է 500 քմ, Գլինկայի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկ տարածք:Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այսօր՝ հուլիսի 20-ի երեկոյից, սկսվում է Վարդավառի պահքը: Պահքն ավարտվում է հուլիսի 25-ի երեկոյան ժամերգությունից հետո:
Այժմ Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները անում են հնարավորինս հայ բարերարին ազատ արձակելու համար:
Ժամը 00:05-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք, որ իրենց շենքի բակում տղամարդու դի կա:
Օգտակար խորհուրդներ ոստիկանությունից. ինչպե՞ս հանգիստը անվտանգ դարձնել Սևանա լիճ ուղևորվելիս և հանրային լողափերին:
2007թ. անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավիավթարներից փրկվել են ինքնաթիռի հետևի հատվածում նստած անձինք: Իհարկե, ցանկալի է նստել այն նստատեղերին, որոնք մոտ են վթարային մուտքերին:
Տաղավարն իրենից 25-30 մետր հեռավորության վրա է գտնվել, և նստած են եղել չորս անձ՝ Մարգարյան Հրաչիկը, Արշակը, Լյուքս Ստեփանյանը և Հրաչյա Սարգսյանը: Իր հարցին պատասխանել են, որ ժամ չունեն: Լյուքսը ծիծաղելով ու հայհոյելով է պատասխանել իրեն: Հետո իրեն պատասխանել է Միշան` ասելով, որ անց 20 է: Վերջինս լվացվում էր լվացարանի մոտ և իրենից 15-20 մետր հեռավորության վրա էր գտնվում: Դրանից հետո մոտեցել է դռան մոտ կախված հայելուն և դեմքի բշտիկներն է մաքրել: Այնուհետև Լյուքսն իրեն ասել է` «Ի՞նչ էս հայելու մոտ պզուկներդ մաքրում, այ պզուկոտ»:
Միայն թե մենք՝ 21-րդ դարում ապրող մարդիկս, չենք կարողանում հաշտվել այն մտքին, որ մարդասպանը ոչ թե արյունոտ դանակը ձեռքին, չսափրված ու անլվա է, այլ ժամանակակից ամենաարյունարբու հանցագործներն ունեն հրաշալի նստեցրած կոստյում, շլացուցիչ ժպիտ: Նրանք հզոր երկրների ղեկավարներն են:
Կնոջ ծննդյան արարողությունը եզրափակվեց ծեծկռտուքով և դանակահարությամբ:
Առանձնապես վտանգավոր հանցագործին վնասազերծելիս զոհված ոստիկանության կապիտան Հայկ Ղալումյանի հիշատակին:
Հուլիսի 19-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գ. Մ.-ը (23 տ.) բարձրացել է Արագած լեռը և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանի գրասենյակը բնականաբար անհանգստացած է, քանի որ մեր երկրի քաղաքացի է: Մենք հիմա ուղղակի հետեւում ենք, եթե լինի մի որեւիցե խնդիր, որ մենք կարողանանք ռեալ օգնել, ինչպես օրինակ Հրաչյա Հարությունյանի պարագայում էր, բնականաբար մենք միջոցներ կձեռնարկենք:
Հուլիսի 18-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սուրենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նույն օրը, ժամը 16.30-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Կարեն Պ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը: