Բաժիններ՝

«Վրաստանում այլևս չեն անհանգստանում, ամեն ինչ ճշտվել է, ոչ մի սկանդալ էլ չի եղել». Վահրամ Բաղդասարյան

«Օսեթիայի ԱԺ նախագահը որպես դիտորդ Ղարաբաղ այցելության ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել ՀՀ ԱԺ նախագահին՝ ապրիլի 24-ի հետ կապված, ցավակցել, գնացել է: Այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել: Ո՞վ՝ ո՞ւմ է արգելում հանդիպում ունենալ:

Մարդիկ կարող են շատ ազատ ցանկացած մարդու հետ հանդիպել: Դա պաշտոնական հանդիպում չի եղել, անձնական է եղել, մարդը մտել է, ցավակցել, գնացել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Օսեթիայի խորհրդանների նախագահների հանդիպման պատճառով Վրաստանի հետ ծագած դիվանագիտական սկանդալը:

Ըստ նրա՝ Վրաստանում այլևս չեն անհանգստանում, ամեն ինչ ճշտվել է. «Սխալ ինֆորմացիա էր գնացել, ինֆորմացիան ուղղվել է: Պաշտոնական հանդիպում եղել է ոչ թե ՀՀ ԱԺ նախագահի, այլ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ:

Միջպետական սկանդալ բառը մի քիչ կրճատեք, նման սկանդալ չի եղել ու չէր կարող լինել: Իսկ հանդիպումների մեջ ազատ են: Եթե վաղը Չեչնիայից կլինի, Ադրբեջանից էլ մարդ գա ու ցանկություն հայտնի մեզ ցավակցելու՝ ես հաճույքով կընդունեմ»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս