Վերջին շրջանում գայլերի և արջերի ակտիվացում է նկատվում. նրանք հարձակվում են գյուղական համայնքների վրա և լուրջ վնասներ հասցնում ընտանի կենդանիներին՝ հատկապես ոչխարներին: Այս երևույթի դեմ պայքարելու նպատակով սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը որոշել է գայլերի որսի համար Բնապահպանության նախարարությանը 20 միլիոն դրամ տրամադրել՝ 200 գայլ որսալու համար, յուրաքանչյուր սպանված գայլն արժե 100 հազար դրամ: Այս որոշումից անմիջապես հետո սկսվեց գայլերի որսը, իսկ բնապահպաններն էլ իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ ասելով, որ դադարեցնեն գայլերի սպանդը՝ պնդելով, թե նման կերպ չեն կարգավորում խնդիրը:
Նրա խոսքով՝ Երկրապահ կամավորական միությունը այն կառույցն է, որն իրենցից էլ առավել է. «Որովհետև իրենց երկրապահ դառնալու թույլտվությունն իրենց ծնողներն են իրենց տալիս: Ոչ թե իրենք են դիմում գրում, այլ իրենց ծնողներն են գրում, որ ուզում ենք, որ մեր երեխան դառնա երկրապահ կամավորական պատանի»:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող դպրոցի հետնամասում, հոսանքի սնուցման կետի սյան տակ, զենք-զինամթերք է թողնում:
«Այ մարդ, Գագիկ Ծառուկյանը թող իրա գործով զբաղվի»,- այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողի հարցին՝ հավատո՞ւմ եք, որ Գագիկ Ծառուկյանը կդառնա նախագահ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ Նարինե Տիգրանյանն ու Սոնա Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ս.Օհանյանը նշեց, որ նորից լարված վիճակ է սահմանում. «Այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է, եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի մեր երկու երկրների միջև, դրանից հետո մնացած հաջողությունները կլինի»:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքից ներքև ավտոմեքենա է շրջվել և հնարավոր է՝ մահացած մարդ լինի:
Աշնանը և ձմռանը կողոպտիչների թիրախ են դառնում կանանց պայուսակները:
Շիրակի մարզի Երազգավորս համայնքում լուսաբացն այսօր ոչ սովորական էր: Գյուղացիները, թողնելով առօրյա գործերն ու հոգսերը, մեկ վայրում էին հավաքվել:
Քրեական աշխարհում հայտնի Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այս միասն 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Օրվա թոփ թեման կարծես սառը ցնցուղ լիներ: «Մալաթիա» ծննդատանը արտակարգ դեպք է գրանցվել: Ծնվել է առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի երեխա:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը համակարգում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները, ինչպես նաև՝ ղեկավարում և համակարգում ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները:
Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից և 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներումտեղումները կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Տեղումների առավելագույն ինտենսիվությունը կդիտվի Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Նոյեմբերի 3-ի ցերեկը տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում:
Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ երեկ քրեական աշխարհում հայտնի հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապին», Նուբարաշեն ՔԿՀ տեղափոխելու փոխարեն տարել են «Էրեբունի» ԲԿ:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:
Նոյեմբերի 1-ին, ժամը 01.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուշադրություն. 24-ամյա աղջիկը որոնվում է:
«ՎԱԶ-2107» մակնիշի 34 OR 435 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ երևանյան մարմնավաճառներից մեկը դիմել է ոստիկանություն և հաղորդում ներկայացրել այն մասին, որ Զինաիդա անունով հայտնի Մամա Ռոզան իրեն ծեծի է ենթարկել:
Դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց գլխավոր դատախազության միջնորդությունը և Ա. Սողոյանը 30 օրով վերցվեց կալանքի:
«Շատ եմ սիրում իմ գյուղը, իմ հողն ու ջուրը: Սիրում եմ նաեւ գյուղատնտեսական աշխատանք կատարելը: Նաեւ ապրուստի միջոց է: Շատ հաճախ էլ ստացած բերքը վաճառում եմ»:
Ալավերդի քաղաքում կատարված դեղին գծանշումները երթևեկության կանոններին միշտ չէ, որ համապատասխան են:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերը բացահայտվել են:
«Ոչ ոք Հայաստանում այլևս չպետք է կարողանա օգտագործելով իր դիրքը փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում»,- ասել է Ծառուկյանը: Մինչդեռ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձում է՝ իրենք նման երևույթ չեն տեսել, տեսնողներին էլ հորդորում են կոնկրետ օրինակներ բերել:
«Հսկա կոմբինատը Սահարա անապատը դարձրին՝ փոթորկից հետո: Ու ամեն ինչ սկսվեց երկրաշարժից հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի օրոք ամեն ինչ թալանեցին: Երբ գործվածքայինի մեքենաները բարձել էին բեռնատարները, որ տանեին, տեքստիլչիկները ցույց էին կազմակերպել, չթողեցին տանել, բեռնատարները ետ եկան ու գործարանի բակում կանգնեցին: Բայց Երեւանից հրաման եկավ, ու … տարան»:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ նիստում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր, մասնավորապես Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Սերժ Սարգսյանի Հորդանան կատարած այցի հետ կապված հարցեր:
Աղետի գոտու, մասնավորապես Գյումրու ժամանակավոր կոչվող կացարաններում ավելի քան քառորդ դար բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից:
«Հայաստանում ինքնուրույն, անկախ գործող կառույցներ չկան: Դրանք դե յուրե համարվում են անկախ, բայց դե ֆակտո բոլորովին անկախ չեն, և ցանկացած հարց քննարկելուց, և եթե նրանք ուզում են հարց բարձրացնել կամ հարց լուծել, ապա դա անպայման պետք է լինի նախագահի համաձայնությամբ: Եվ տվյալ դեպքում ես համոզված եմ, որ դատախազության այդ ձեռնարկումներն ինքնուրույն ձեռնարկումներ չեն, և դրանք համաձայնեցված են նախագահական պալատի հետ»:
Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: