Բաժիններ՝

Ազատ է արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)

Երեկ ազատ է արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը։ Նրա խոսքով՝ իր միջնորդությամբ Հակոբ Հակոբյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ 2014թ. ամռանը Հակոբ Հակոբյանին պատկանող «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ում հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել, որի ժամանակ 428,5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն էր առաջացել

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս