Բաժիններ՝

Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Արտաշես Խաչատրյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 4-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, պարզվել է, որ Газель մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 52-ամյա Քաջիկ Պողոսյանը, ով աշխատում է «ԱրսՄաշ-ավտո» ՍՊԸ-ում, Վազ 2106-ը վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 50-ամյա Աղաբեկ Մելյանը, իսկ Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդի տվյալները ճշտվում են:

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Газель-ի ուղևորներ՝ 53-ամյա Գեղամ Հարությունյանը, 53-ամյա Մայրանուշ Հարությունյանը, 43-ամյա Շիրակ Ղուկասյանը, 42-ամյա Արամ Գալստյանը, 27-ամյա Վարդան Ասատրյանը, 55-ամյա Սիրանուշ Սոֆոյանը, 58-ամյա Շողիկ Խաչատրյանը, 22-ամյա Գևորգ Համբարձումյանը և Վազ 2106-ի վարորդ Ա. Մելյանը: Վերջիններս տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ նրանցից երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս