Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք անպատասխանատու չե՞ն Աղվան Հովսեփյանի այն հայտարարությունները, թե մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն արված են: «Աղվան Հովսեփյանը ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը: Իմ հայտարարությունը հետևյալն է եղել և կա: Քրեական դատավարության մեջ ամենակարևոր սկզբունքը, որը գոյություն ունի, դա գործի արդյունավետ քննության սկզբունքն է: Ընդ որում, դա ոչ միայն ՀՀ օրենսդրության, այլև միջազգային քրեական իրավունքի և իրավունքի տեսանկյունից՝ արդյունավետ քննություն:
ԱՄՆ Միջազգային զարգացման գոծակալության ֆինանսավորմամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիրը շարունակվում է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Գլոբալ աղետների ազդարարման և համակարգման ծրագրի (GDACS) ստացված տեղեկատվության համաձայն` ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, Շրի Լանկայի հյուսիսում՝ Բադուլլա տարածաշրջանի Մերյիաբեդա գյուղում մի քանի օր տեղացած հորդառատ անձրևների արդյունքում տեղի է ունեցել սողանք:
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հչած կրակոցների գործն արդեն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության:
«Քրեական գործի հարուցում, քրեական հետապնդման հարուցում`դրանցից յուրաքանչյուրը քրեական քաղաքականության այն մասն է, որն ուղիղ մարդու ճակատագրի հետ է կապվում, և ես չեմ կարծում և վստահ եմ, որ երբևէ էմոցիոնալ կամ անձնական շարժառիթներից կամ դրդապատճառներից ելնելով՝ չի կարելի մարդու ճակատագիր որոշել»,- ասում է նա:
ՄԻՊ ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ նման զեկույցի համար բյուջեում հատուկ տող չկա, կա միայն ընդհանուր տեղեկատվություն տարածելու համար: Նա նկատեց, որ ՄԻՊ- ն իրավունք ունի հանդես գալու նաև արտահերթ զեկույցով:
«Երեկ ցավում էին Սյունիքի մարզպետը, Երևանի քաղաքապետը, երեկոյան էլ կցավա արտաքին գործերի նախարարը»,- նկատեց Արզումանյանը:
Նախարարին ընդհատեց Հովիկ Աբրահամյանը՝ նշելով. «Բայց ես լավ արձագանք չեմ տեսել, միշտ դժգոհություն եմ տեսել հեռուստացույցով»:
«IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի համար, որոնք ուղղված են պայմանների ստեղծմանը հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի ապահովման համար: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են իրականացման տարբեր փուլերում, ինչպես նաև նոր գաղափարներ ու նախագծեր: Վստահ եմ, որ Արմեն Գևորգյանն ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր ծրագրերը հետևողականորեն կյանքի կոչելու համար»:
«Մեկ րոպե մի քանի վայրկյանում շտապօգնության բրիգադը հասել է դեպքի վայր: Անգամ երկու րոպե չի տեւում, հասնելուց հետո գնում տեսնում են, որ անշնչացած դիակ կա հատակին: Հարբած վիճակում տղայի մտերիմները հարձակվում են եւ սկսում են ծեծել մեր բուժսպասարկող խմբի անդամներին եւ ջարդուփշուր անում մեքենան, ինչից հետո հազիվ ոստիկանությունը գալիս դադարեցնում է գործողությունները»:
Հոկտեմբերի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Խնձորուտ փողոցի թիվ 1 տան բնակչուհի Ի. Բ.-ը (ծնվ. 1998թ.):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մասիվի 22-ամյա բնակիչը փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատուհանից։
ՃՏՊ-ի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (անձը պարզված չէ) անգիտակից վիճակում տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ժողովրդի մի հատված կա,- ես դժվարանում եմ գնահատել 100 հազար հոգի, թե ավելի,- որոնց մեջ վիրավորվածությունը, դժգոհությունը այնքան մեծ է, որ իրենց համար կարևորագույնը իշխանություն փոխելն է, պատժելն է, ջարդելն է: Այսինքն՝ վրեժխնդրությունը երբեմն ավելի կարևոր է, քան թե այն, թե հետո ինչ կլինի:
Ըստ տեղեկությունների` տղայի մահվան պատճառը դանակահարությունն է եղել, քանի որ նա կրծքավանդակի հատվածում վնասվածք է ստացել:
Բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 59-ամյա Հրաչիկ Կիրակոսյանի վարած ГАЗ 32105 մակնիշի ՊՆ 0163 Մ համարանիշի և Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 40-ամյա Տիգրան Եղիազարյանի վարած ВАЗ 2104 մակնիշի 34 ԼA 552 համարանիշի ավտոմեքենաները:
Կապանի Ձորք թաղամասը, ավտոբուսի կանգառը, թիվ 13 հիմնական դպրոցը իրար կապող վերգետնյա կամուրջը անմխիթար վիճակում են։
Բուժքույր Մանիկ մայրիկին գյուղում բոլորը գիտեն, պատերազմի տարիներին, երբ գյուղում համարյա մարդ չկար, զինվորականների հետ էր նա՝ միշտ պատրաստ իր մասնագիտական պարտքը կատարել՝ օգնել վիրավորներին: 20 տարեկանից աշխատում է, իրենց եւ հարակից գյուղերում քա՜նի տարի է օգնել մարդկանց: Երբ տրանսպորտ չկար՝ ոտքով նույնիսկ մի քանի անգամ ստիպված էր գնալ-գալ, միայն թե հիվանդներին տեսներ, ժամանակին դեղը տար,-պատմում է նա:
Ավագ դատախազի որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրում պարունակվում են տեղեկություններ քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունները չկատարելու մասին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա:
Երևանից հանրապետության երկրորդ քաղաք Սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև մշակույթի նախարարությունները տեղափոխելով զարկ կտրվի Գյումրու զարգացմանը:
ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի եւ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնակցությամբ այսօր ՀՔԾ-ում տեղի է ունեցել առերեսում։ Այն տեւել է մոտ երեք ժամ։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի, Սարյան փող. 25-40, Բուզանդի փող. 51-ից բարձր, Ամիրյան փող. 18-ից բարձր, Պարոնյան փող. 1-15, Մաշտոցի պող. 3-9 համարների ջրամատակարարումը:
Շիրակի մարզում գյուղացին բերքը հավաքել, ամբարել և իր հաշվարկները կատարել է: Գյուղատնտեսական տարին հաջող չէր:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Գրիգոր Լուսավորչի և Բեյրութի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արամ Մ.-ին և 1987 թ. ծնված Հրանտ Կ.-ին:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունն այսօր չի իրականացրել Երևան-Փարիզ չվերթը: Ու թեև տոմսերը վաճառվել էին, սակայն «Էյր Արմենիան» նույնիսկ հարկ չի համարել ուղևորներին զգուշացնել, որպեսզի նրանք անորոշության մեջ ժամերով չսպասեին օդանավակայանում:
Լևոն Հայրապետյանի հանկարծամահության վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Լևոնն այսօր համալսարանում, ֆիզկուլտուրայի դասաժամին, վատ է զգացել, ինչի կապակցությամբ հրավիրված շտապօգնության անձնակազմն արձանագրել է Լ.Հայրապետյանի մահը: