Արտակարգ դեպք Բագրատաշենի մաքսատանը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ մայիսի 3-ին Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Ազգային անվտանգության ծառայության Բագրատաշենի մաքսատան աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները՝ մաքսակետի մաքսային ուղեփակոցը հատելուց հետո՝ զննություն կատարելու նպատակով, կանգնեցրել են Երևանի բնակիչ, 32-ամյա Արմեն Գաբրիելյանի վարած Toyota մակնիշի 34 FP 024 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ է եղել նաև նրա ընկերը՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Կարապետյանը:
Մաքսատան աշխատակիցները՝ խմբի պետ Հովիկ Ղալումյանի գլխավորությամբ, պահանջել են, որպեսզի նրանք վերադառնան մաքսակետի տարածք, որտեղ Ա. Գաբրիելյանն ու Վ. Կարապետյանը 3 ժամից ավելի հայհոյանքներ և սպառանալիքներ են հնչեցրել մաքսատան աշխատակիցներ՝ Պավլիկ Հակոբյանի, Սերգեյ Ասլանյանի, Նարեկ Մաթևոսյանի և Հովիկ Ղալումյանի հասցեին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: