Այս պահին ձյուն է տեղում Սյունիքի մարզում և Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում: Արագածոտնի մարզի Արագած, Լոռու մարզի Մարգահովիտ և Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում առկա է մերկասառույց:
Խաղամոլության սարդոստայնում. սթափության կոչ մոլեխաղերի սիրահարներին: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Ինքնահոս կերպով մայր ջրագծից ջուրը մի կերպ բարձրանում է 4-րդ հարկ, իսկ 9 հարկանի շենքի մյուս հարկերում բնակվողներն ի վիճակի չեն ամեն օր ձեռքով ջուր կրել,-դժգոհում են բարձրահարկ շենքի վերին հարկի բնակիչները:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, Երևանի Օհանովի փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Հ.-ին:
2014թ. մայիսի 5-ին «Ավան հոգեբուժական կենտրոնում» մահացել էր 33-ամյա Էդգար Շաթիրյանը: Նրա հարազատները բաց նամակով դիմել էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ինչպես նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. հարազատներն Առողջապահության նախարարությանը խնդրել էին այն դիտարկել որպես մի քանի բուժաշխատողների նկատմամբ ծառայողական քննություն հարուցելու մասին հաղորդում, իսկ Դատախազությանը՝ որպես «անձին անզգուշությամբ մահ առաջացնելու փաստով քրեական գործ հարուցելու հաղորդում»:
Մարտունու ծայրամասային փողոցների անմխիթար վիճակից բնակիչները տարիներ շարունակ դժգոհում էին, սակայն հարցն այդպես էլ մնում էր, փոխարենը կենտրոնական փողոցներն են մի քանի անգամ բարեկարգվել, ինչը նույնպես դժգոհության առարկա էր մյուս փողոցի բնակիչների համար։
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Հովտաշատ գյուղից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գասպար Ս.-ին:
Համաձայն քաղաքաշինության նախարարության տեղեկատվության, հանրապետությունում մինչև սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը նախագծված և կառուցված շենքերն ու շինությունները չեն բավարարում սեյսմակայունության արդի պահանջները, ինչի հետևանքով զգալի աճել է սեյսմիկ ռիսկը:
Վերջերս տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրված մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ իր լուսանկարչական ապարատը 1 օրով, 8.000 դրամի դիմաց, տրամադրել է 1990 թ. ծնված Հայկ Ս.-ին:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ դիրորքորշում ունի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվող եռաստիճան դատական համակարգից երկաստիճանի անցնելու վերաբերյալ, ասաց, թե նման փոփոխության անհրաժեշտություն ինքը չի տեսնում:
Մալաթիայում կատարված սպանության մանրամասները: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Օհանովի փողոցի թիվ 24 շենքի մոտ նկատելով մի քաղաքացու՝ անվադողը ձեռքին, գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել բաժին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գևորգյանի կողմից, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով ցուցմունք տվեց մեղադրվող բժիշկ Զարինե Այվազյանը: Նա նշեց, որ մեղադրանքում կան որոշ ձևակերպումներ, որոնք իր համար պարզ, հասկանալի չեն:
Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը:
Ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Դ.Մարկոսյանին՝ հոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար «Մխիթար Գոշ»մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 14 հոգի:
Ռ.Հարությունյանի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի` լույս 17-ի գիշերը։
«Բացի այդմ նա այս օրերի ընթացքում առողջական ոչ մի գանգատով չի դիմել, ինչը ինքնին ենթադրում է, որ առողջականը լավ է»:
41-ամյա կինը, ով Ավանի բնակչուհի է, բողոք է ներկայացրել առ այն, որ 30-ամյա տղամարդն առևանգել է իրեն:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2013 թվականի հոկտեմբերի 9-ից Վանաձոր քաղաքում անց է կացվել ձեռքի գնդակի հանրապետական մրցաշար, որին մասնակցելու նպատակով Երևանից Վանաձոր քաղաք է ժամանել նաև գործով տուժող Դավիթ Հովակիմյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
2008թ. հոկտեմբերի 15-ին երեկոյան «Մարիամ» ՍՊԸ տնօրեն Գրիշա Սարգսյանը իր տան բակում անասունները կապելու շղթայով թզենուց շղթայել է Վահագնին:
«Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19-ին Սբ Լեոն եկեղեցում, հասցեն՝ 3325 Գլենոուկս, Բըրբենկ, Քալիֆորնիա 91504»:
Սիսիանի բժշկական կենտրոնում 28-ամյա հղի կնոջ մահված պատճառը կպարզի նշանակված դատաբժշկական փորձաքննությունը, բայց նախնական եզրահանգմամբ՝ նա մահացել է պտղաջրերի էմբոլիայից:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: