
Ո՞ւր են տանում Աճարկուտից գողացված անասունները

Tesankyun.am-ը գրում է. 2015թ. փետրվարի 20-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի բնակիչ Կարինե Խեմչյանի 3 խոշոր եղջերավոր անասունը՝ 2 երինջը եւ ցլիկն անհետացել են: Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հայտնել է, որ անասուններն անհետացել են գյուղի «Հացուտ»կամ դրա հարակից «Խնձորկուտ» հանդամասից:
Մայիսի 7-ին Կիրանցի հարակից Ոսկեպար գյուղի սահմանամերձ գոտում Ոսկեպարի բնակիչներից մեկը հայտնաբերել է սահմանագոտու ականի վրա պայթած երինջը, որի հետեւի աջ ոտքը պոկված է: Երինջը եղել է շատ նիհարած, վզի թոկը քարշ տալուց խիստ մաշված էր: Վիրավոր անասունը վերադարձվել է տիրոջը՝ Աճարկուտի փոստատար Կարինե Խեմչյանին:
Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հայտնել է, որ ինքը մարտի 2-ին ոստիկանության Իջեւանի բաժին հայտարարություն է տվել իր 9 խոշոր եղջերավոր անասունի՝ 5 կովի, 2 ցլիկի եւ 2 երինջի անհետանալու մասին: Գյուղապետն ասաց, որ երբ ինքը ոստիկանությանը հաղորդել է անասունների անհետանալու մասին, ոստիկանությունում իրեն հորդորել են գրել անասունների կորչելու եւ ոչ թե գողանալու մասին: Գյուղապետն ասաց, որ ոստիկանության Իջեւանի բաժինը անասունների անհետացման կապակցությամբ քննչական գործողություններ չի ձեռնարկում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: