Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր, ամենայն հավանականությամբ այն կրում էր կենցաղային բնույթ, սակայն հետագայում վերածվեց բախման և մեկնաբանվեց իբրև ազգամիջյան հակասություն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը:
Հուլիսի 29-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում կատարվել է 41-ամյա Մուրադ Սահակյանի հուղարկավորությունը:
Հուլիսի 28-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Հարություն Հ.-ին:
Աշխարհում այսօր մոտ 500 միլիոն մարդ, կամ 12 հոգուց մեկը, ունեն քրոնիկ հեպատիտ B կամ C վարակ: Հեպատիտ C-ն լյարդի հիվանդություն է, որը հարուցում է հեպատիտ C-ի վիրուսը: Մոտ 150 միլիոն մարդ վարակված է քրոնիկ հեպատիտ C-ի վիրուսով, և յուրաքանչյուր տարի ավելի քան 350 հազար մարդ մահանում է հեպատիտ C-ով պայմանավորված լյարդի հիվանդություններից:
Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային, մասնավորապես անվտանգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ունեցած դերի, նրա հանրային-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի, Արցախում իրականացվող համահայկական ծրագրերի, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի թեմաները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն»:
Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքը շարունակում է ապրել Երեւանում. նրանց սնունդով եւ գումարով օգնում են հասարակական կազմակերպությունները:
«Այս տարի առատ բերք է սպասվում. մարզում 3 000 հեկտար լրացուցիչ հող է մշակվել և մշակովի հողերի ծավալները հասել են 78 տոկոսի, որից՝ 640 հեկտար բանջարանոցային մշակաբույսեր , 120 հեկտար կարտոֆիլ, 200 հեկտար բոստանային մշակաբույսեր, ինչն աննախադեպ երևույթ է մեր հանրապետության համար: Մարզում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է 45 ցենտներ և լրացուցիչ մշակվել է 1000 հեկտար հացահատիկային մշակաբույսեր», – ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ ամփոփելով Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքները:
Ինչպես արդեն տեեկացրել էինք, այսօր վերաքննիչ դատարանում դռնփակ դատական նիստում սկսվել է «Հրապարակ» օրաթերթի և «ilur.am» կայքի բողոքի քննությունը: Լրատվամիջոցները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը նրանց պարտավորեցրել է հրապարակել տեղեկատվության աղբյուրը. երկու լրատվամիջոցներն էլ տեղեկություն էին տարածել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի վարչության պետը բռնություն է գործադրել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:
Այսօր Արցախի պետական համալսարանում բացվեց արցախյան ազատամարտում զոհված սփյուռքահայ ազատամարտիկ, դաշնակցական Մհեր Ջուլհաճյանի անունը կրող լսարան:
Հուլիսի 28-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ալավերդի-Սարահարթ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:
«Օրինակ, 1994 թվականին կիսաալկաշ բանասերներն էին հիմնականում լրագրողները, բայց այժմ կան ժուռնալիստիկայի ֆակուլտետներ, շատ մասնագիտացվել է ուսուցումը: Ուրիշ բան, որ խմբագիրները հաճախ սխալ են կողմնորոշում այդ երիտասարդներին»:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հուլիսի 29-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 20 տան տանիքում:
Դատական նիստի ավարտից հետո «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասաց, որ դատական նիստի հենց սկզբում բարձրացրել են դատական նիստի հրապարակայնության հարցը
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր մեր խմբակիցներին և բոլոր այն հայերին, ովքեր իրենց աջակցությունն ու մասնակցությունն էին հայտնել երթի անցկացմանը, սակայն Լևոն Հայրապետյանին ավելի մոտ կանգնած մարդկանց հորդորներով ստիպված ենք, մեր հայրենակցի շահերը չվտանգելու միտումով երթը չեղյալ համարել անորոշ ժամանակով»:
Ադրբեջանի կենտրոնական Քյուրդամիրի շրջանում նույն շրջանի բնակիչ Ռզաև Բաբա Հուսեյնաղա օղլուն «ԳԱԶ 2410» ավտոմեքենայի կառավարումը կորցրել է և հարվածել արձակուրդ մեկնած զինծառայող, 1996-ին ծնված Աթաև Ռաշադաղա Յաշար օղլուին։
Հուլիսի 29-ին, ժամը 11.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հանրային-2» լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները ջրում նկատել են քաղաքացու, ով չի կարողանում լողալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Խաղաղություն Արցախին» խորագրով «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին:
«Տեղին-անտեղի քրիստոնեությամբ պարծեցող ու ոգեշնչվող, հստակ պարբերականությամբ եկեղեցիներ հաճախող զառամյալներս իսպառ մոռացել ենք կարծես, որ ՆԵՐՈՒՄՆ է քրիստոնեության իմաստը»
«Մեր երկրում առկա հուսալքության մթնոլորտը, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատի նվազումն ու պրոֆեսիոնալիզմի չգնահատվածությունը ստիպում են ՀՀ քաղաքացիներին «լավ ապրելու» շանսեր փնտրել արտերկրում»:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Այս տարվա առաջին կիսամյակում կտրուկ նվազել է Հայաստանից ոչխարների ու այծերի արտահանումը»:
«Պարզվում է՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը իշխանությունները պարբերաբար փակել էին «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով»:
Հուլիսի 28-ի երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը:
Հուլիսի 29-ին, ժամը 02.11-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քրեական հեղինակությունների հետ է եղել նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալիյ Բորտը։ Գործակալության տեղեկություններով՝ վերջինիս որդու կնքահայրը Պիչուգան է։
Ծանուցումը փոստով առաքելու համար վճարելու է բնակիչ-բաժանորդը, իսկ ծանուցումն էլեկտրոնային փոստով իրականացվելու է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվելու է վճարման փաստաթղթում առանձին տողով և ավելացվելու է ծախսված բնական գազի արժեքին: