
Պատգամավոր Նաիրա Կարապետյանը երեխա է ունեցել. news.am

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը մայրացել է: Նրա դուստրը՝ Արիանան, ծնվել է մայիսի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Իմ աղջիկը որոշեց ցույց տալ մեզ, թե որն է իսկական «Հարսանիք լեռներումը», հենց մայիսի 9-ն էլ ծնվեց»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ բալիկի անունը որոշել են ամուսիններով, Արիանա նշանակում է սուրբ, անաղարտ: Նաիրա Կարապետյանի դուստրը ծնվել է 2,5 քաշով, 48սմ հասակով: Թե մոր, թե բալիկի առողջական վիճակը լավ է, նրանք այս շաբաթվա ընթացքում դուրս կգրվեն:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: