
Փոքրիկին շտապ անհրաժեշտ է դրական 3-րդ կարգի արյուն և վիրահատություն արտերկրում

Գարիկ Հովհաննեսի Պետրոսյանը հինգ տարեկան է, ծնվել և ապրում է Արմավիրի մարզի Խանջյան գյուղում: Երեխայի մոտ հայտնաբերվել է սուր լեյկոզ, շատ շտապ անհրաժեշտ է 3-րդ դրական կարգի արյուն և դրամական օգնություն:
Գարիկը գտնվում է Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: Առայժմ երեխայի վիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է արյան փոխներարկում, որպեսզի կարողանան հետագա բուժումն իրականացնել արտերկրում: Երեխայի ծնողները նրա փրկությունը կապում են հանրության օգնության հետ: Բոլոր նրանք, ովքեր ունեն այդ կարգի արյուն կամ կցանկանան դրամական փոխանցում կատարել, Հայաստանի ՎՏԲ բանկում Գարիկի հոր՝ Հովհաննես Պետրոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16009041447700 /ՀՀ դրամ/, 16009041447701 /ԱՄՆ դոլար/, 16009041447702 /Եվրո/, 16009041447703 /ՌԴ ռուբլի/: SWIFT: ARMJAM22 Գարիկի ծնողների հեռախոսահամարն է՝ +37493 073 926: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: