Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում էր 1997 թ. ծնված, Երևանի թիվ 6 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ավագյանը, որը տառապում է տկարամտությամբ:
Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները:
Մեր զինվորները անզեն չեն և եթե զինվորներից մեկը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ դա միայն այն պատճառով որ իրավիճակն է դա թելադրել:
Գտնվում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում: Պարբերաբար հնչում են կրակոցներ: Իրավիճակը իմ տպավորությամբ լիովին վերահսկվում է մեր Զինված ուժերի կողմից:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
2014թ. հունվար-հունիսին գրանցված ամուսնության դեպքերը` 2013թ. հունվար-հունիսի համեմատ աճել են 8.4%-ով (ամսական կազմել է մոտ 1600), իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են` 35.5%-ով (ամսական կազմել է մոտ 400):
«Ադրբեջանական դիրքերին ավելի մոտ է Վերին Ճամբարակ թաղամասը, սակայն ամեն դեպքում քանի որ մեր դիրքերն ավելի բարձր են, դրա համար այդքան վտանգավոր չէ դրությունը, ինչպես որ օրինակ Տավուշի մարզում է»:
Դեպքի վայր են մեկնել Տաշիրի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 2-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Պարզվում է, որ անցած տարի ամենաշատ տղա երեխա ծնվել է Սարգսյան ազգանունը կրող ընտանիքներում՝ 631:
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած հաշվետվական տվյալների համաձայն, 2014թ. հունվար-հունիսին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 323 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է դեպքերի նվազում` 14.3 %-ով:
Այս տարվա առաջին 6 ամսում Հայաստանից հեռացել և չի վերադարձել 112,814 ՀՀ քաղաքացի: Այս ցուցանիշն 2013թ. նույն ժամանակաշրջանում կազմել է 123,303:
Քարինջ գյուղի բնակիչ Ռաֆայել Հարությունյանը 15 տարի շարունակ բնակվել է Հունաստանում: Ինքն ու ընտանիքի անդամներն այնտեղ ձիթապտղի մշակությամբ են զբաղվել, սակայն առողջական խնդիրների պատճառով ընտանիքով կրկին վերադարձել են Քարինջ:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 463 331 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458 497, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 4 834 մարդ:
Հնագիտական աշխատանքների ժամանակ «Կարկառ» պեղավայրում բացվել է աշտարակ–դիտակետ, որի ընդհանուր տրամագիծը կազմում է 6.20 սմ, պատերի հաստությունը 1.30 սմ է:
Տղամարդ տաքսիսիտների միջեւ վեճը առաջացել էր ուղեւորի պատճառով: Վեճի ժամանակ ենթադրյալ հանցագործը նիգով հարվածել է զոհի գլխի:
2014թ. հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը 1.3 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարի առաջին կիսամյակում ծնվել է 19,401 մարդ (աճը 2013 թ. համեմատ՝ 3.2%), մահացել է 14,929 մարդ (աճը 2013 թ. համեմատ՝ 4.3%):
Ջնջվել է արձանագրության մեջ առկա «Սուրբ Խաչ» անվանումը, վնասվել, ջնջվել է նաեւ հոգեւոր կառույցի վերանորոգումը ֆինանսավորած 2 անձանց մեկի անուն-ազգանվան փորագրությունը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 4 դեպքերը բացահայտվել են:
Գետնանցումի տհաճ հոտն արդեն իսկ զգուշացնում է՝ ներս չմտնել, իսկ ներսում՝ աստիճաններից ներքեւ, տարատեսակ աղբի կույտեր են:
Ժամը 19:00-ից Մատենադարանի հարակից տարածքից մեկնարկել է էլեկտրաէներգիյի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության երթը։ Ակցիայի մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ. այն կշարունակվի ՀՀ կառավարության շենքի առջև:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Լոռվա բնությունն իր անկրկնելի գեղեցկությամբ տարվա հատկապես այս շրջանում հիացնում է բոլոր իր այցելուներին: Լոռի եկած հյուրերը միշտ լավ են արտահայտվում նաև լոռեցիների մասին՝ գովում հյուրասիրությունը, պարզությունն ու անմիջականությունը:
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրն այսօր՝ օգոստոսի 1-ին,հերթական անգամ հանվեց աճուրդի:
ԼՂՀ ՊԲ-ն տարածել է տեսանյութ, որտեղ ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը, ով այժմ գտնվում է հոսպիտալում, պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ:
Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ին, անհայտ մակնիշի և համարանիշի մոտոցիկլետը Երևանի Սուվորովի փողոցի թիվ 17 տան մոտ վթարի է ենթարկվել:
Օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին: Հանդիպման նպատակը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին ռազմական կցորդներին իրազեկելն էր:
Հուլիսի 31-ին, ժամը 14.40-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել 3-րդ և 4-րդ դասարանի 2 աշակերտի:
Ինչպես 168.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայութունից, ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն, նա կալանավորվել է:
Օգոստոսի 1-3-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: