Կալիֆորնիայում ձերբակալվել են երկու տասնյակ հայեր

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Կալիֆորնիայի Հյուսիսային օկրուգի դատախազությունը քրեական գործ է հարուցել 33 մարդու դեմ, որոնց թվում կան երկու տասնյակ հայեր:

Նրանք մեղադրվում են դեղորայքի ապօրինի առևտուր ծավալելու, անձնական տվյալներ հափշտակելու և պատվերով սպանության փորձեր ձեռնարկելու մեջ:

Եթե դատարանում ապացուցվի նրանց մեղավորությունը, ապա ամբաստանյալներին կսպառնա 35-95 տարվա ազատազրկում, իսկ Արա Կարապետյանին ու Գևորգ Տեր-Մկրտչյանին՝ ցմահ ազատազրկում:

Իշխանությունները հանցավոր դավի առանցքային մասնակիցներ են համարում նաև 29-ամյա գործարար Միհրան Ստեփանյանին ու նրա ազգական, 38-ամյա Արթուրին և պաշտոնապես նրանց անվանում են «Կարապետյան-Ստեփանյաների խմբավորում»:

Նախորդ շաբաթվա վերջին ձերբակալվել է 32 ամբաստանյալ, իսկ 33-րդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031