Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում այսօր հարցաքննվեցին մոտ 20 վկաներ. բոլորն էլ ոստիկանության աշխատակիցներ էին:
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա էր նաև ԱԻ նախարար Ա. Երիցյանը։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` hուլիսի 31-ին, ժամը 12.30-ին, մի քաղաքացի կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և կարճեցված փողով, երկփողանի որսորդական հրացան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 2-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Օգոստոսի 1-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Բնակիչները շտապ ահազանգ են կատարել ոստիկանության Ճամբարակի բաժին` կարծելով, որ նրանք Ադրբեջանցի դիվերսանտներ են:
Հուլիսի 31-ին, ժամը 18.40-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդը, այսինքն՝ մոտավորապես մեկ միլիոն մարդ, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է աղքատության գծից ցածր եկամուտներով, այսօրինակ կտրուկ թանկացումներն անթույլատրելի են:
Նկատի ունենալով այն, որ ՌԴ վերադառնալիս սահմանակետին նախկինում իրավախախտումներ ունեցող քաղաքացիները կարող են հանդիպել խնդիրների և դժվարությունների, ՌԴ միգրացիոն ծառայության վերոնշյալ տվյալների բազան էլեկտրոնային հարցման միջոցով հնարավորություն է ընձեռում նախապես պարզել, թե օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ կան արդյոք ՌԴ տարածք մուտքն արգելող հիմքեր, թե ոչ:
Հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Ազատ Ասոյանը աշնանը զորացրվելուց հետո պետք է շարունակեր կիսատ թողած ուսումը. մինչեւ զորակոչվելն ընդունվել էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ:
«Այնպես ենք կազմել գրքաշարը, որ յուրաքանչյուրի կողքի հատվածն իրար միացնելով՝ կամբողջանան պատմական Հայաստանի` Մեծ և Փոքր Հայքերի քարտեզները: Այս առումով` հեռվից հեռու ճանաչելի մի մատենաշար կլինի, որովհետև նման լուծում ունեցող գրքաշար մեր իրականության մեջ ինձ չի հանդիպել:Սա նաև խայծ է, որ եթե մեկը մի հատորը ձեռք բերի, ստիպված լինի նաև մյուս հատորներն էլ ունենալ, որ քարտեզն ամբողջանա»:
«Եթե մարդ ուզում է տեսնել քրիստոնեական արժեքներ, որտե՞ղ նա կգնա. էլ ո՞ւր՝ բացի Հայաստանից ու մեկ էլ Երուսաղեմից: Մենք այդ շանսերը լավ չենք օգտագործում»:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ժամը 19:00-ին Մատենադարանի մոտ բողոքի ցույցի է հրավիրում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր դեմ են էլեկտրաէներգիայի թանկացմանը:
Ըստ վկայի՝ մինչ մոտենալը պայթյուներ և գոռգոռոցներ են լսել, ապա մոտեցել են դեպքի վայրին, այնտեղ պայթյուններ են եղել, որոնցից ծուխ է առաջացել:
Օգոստոսի 1-ին, ժամը 02.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Երևանյան լճի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Քեզ թվում է՝ ամբողջ տարին աշխատել ես, այնքան հոգնած ես, բայց հենց գնում ես հանգստյան տուն՝ մեկ օր հանգստից հետո զգում ես, որ անելու ոչինչ չկա: Այսինքն՝ տվյալ հանգստյան տանը զբաղմունք չկա, մարդիկ հոգնում են, ձանձրանում են Հայաստանի հանգստյան տներում մնալուց: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մարդիկ զբաղմունք ունենան, չմտածեն դուրս գնալու մասին, այլ մտածեն Հայաստանում հանգստանալու մասին»:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքում մամուլի հրապարակումները, թե հուլիսի 31-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում փորլուծության զանգվածային դեպքեր են գրանցվել։
«Կարկուտն եկավ, կոմբայնը մտավ դաշտ, քաղեց, մի շրջան անցավ, կաշեմ՝ արդեն ցորեն չկա: Երկու տարի կարտոֆիլին պարարտանյութ եմ տվել, ջրել եմ, բայց դրանից ինչ եմ հանել՝ չիդեմ: Գարին ոչինչ՝ 30 ցենտներով ապահովեց, 30 ցենտներ ցորենը: Մինչև 30 տոկոս կարկուտի թողած վնասի դեպքում օգնություն չեն տա: Ըսենք թե՝ 1 հեկտարը 4-5 տոննա ցորեն բդի տար, 4-5 տոննայի տեղը 18 հազար հողի հարկը չհաշվեցին, դրանով ի՞նչ օգուտ կքաղեմ»:
Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապահովող վերջին ենթաօրենսդրական ակտերը:
«Գնդակոծություններից մեր տան ցինկապատ տանիքը ծակծկվել, մաղ է դարձել: Այլեւս անհնար է այն նորոգել: Մնում է թողնել տունը, հեռանալ գյուղից»:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց:
«Ըստ ԱՎԾ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել՝ 580 հազար 548 ՀՀ քաղաքացի»:
ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ ի պատասխան հուլիսի 31-ին իր կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով:
Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը թեժ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 8 ադրբեջանցի զինծառայողներ, այդ թվում՝ 2 սպա։
Հետազոտողները մի զույգ մանրէազերծ ռետինե ձեռնոցներ մխրճել են մանրէներով հատուկ հեղուկի մեջ, որից հետո նրանք փորձարկել են ձեռքսեղմումը, բռունցքներով հպումը և հինգ մատով ժեստը: Պարզվել է, որ մանրէներն ամենից շատ փոխանցվում է ձեռքսեղմման միջոցով: Հինգ մատով ժեստով ողջունումը գտնվում էր երկրորդ տեղում: Գիտնականները գտել են, որ ամենից անվտանգը բռունցքներով հպումն է:
Բնակարանային գողության փորձն արձանագրել է տեսախցիկը. կատարողները նախկին և գործող ոստիկաններ էին:
Ս.թ. պետբյուջեի վերաբաշխմամբ և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրն այսօր 140 մլն դրամ է հատկացրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին
Հուլիսի 25-ին, գիշերվա ժամը երկուսն անց կեսին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կումայրիի բաժին, որ ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 1978 թվականին ծնված Էդգար Անտիկյանը:
Ներդրվել է նաև տեղեկատվական բազա, կայանը կարողանում է վայրկյան առ վարկյան տեսնել, թե որտեղ է գտնվում բրիգադը՝ շարժման մեջ է, թե կայանել է, ազատ է, թե աշխատում է: Այս ճանապարհով հնարավոր է դարձել վերահսկել արդյոք բրիգադներն կանչից հետո բարեխիղճ ու ողջամիտ ժամկետում են հասնում հասցե, թե ոչ: