
Թիվ 52 երթուղայինում ուղևորուհին բռնել է գրպանահատին

Մայիսի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղայինում գողություն է կատարվել և ուղևորուհին բռնել է գողին:
Մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Վերջինս ներկայացրել է կաշվե դրամապանակ, որի մեջ եղել է գումար, և խոստովանել, որ դրամապանակը թիվ 52 երթուղայինում գողացել է մի կնոջից:
Պարզվել է, որ Լևոն Ա.-ն դրամապանակը գողացել է 1954 թ. ծնված Անահիտ Խ.-ի պայուսակից:
Ուղևորուհին գողություն կատարելու պահին բռնել էր գողին:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն