
Քաղաքացին ընկել է դիտահորը. վիճակը կայուն ծանր է

Մայիսի 11-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բանդի թաղամասում քաղաքացին ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են բերել Գ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: