Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ կարգաբերման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 12-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան եւ Գ-1 թաղամասերի առանձնատների եւ տարբեր նշանակության թվով 20 հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: