
Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ին էապես չի փոխվի, 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.00C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.60C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն