Վանաձորի դպրոցի դանակահարությունը` քրոջ պատիվը պահելու արդյունք. «Փաստինֆո»
Երեկ Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ տեղի ունեցած դանակահարության ընթացքում իրականում ոչ թե մեկ, այլ երկու անչափահաս է դանակահարվել: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Ի դեպ, մեզ նաև տեղեկացրեցին, որ հանցագործությունն արդեն իսկ բացահայտվել է:
Կայքը հիշեցնում է, որ երեկ Վանաձորի թիվ 24 դպրոցից հիվանդանոց էր տեղափոխվել 1997 թ. ծնված Տիգրան Գ.-ն, ով դանակահարվել էր հասակակիցների հետ դպրոցի հետնաբակում ունեցած վիճաբանության ժամանակ:
Սակայն պարզվում է, որ Տիգրանն այս վիճաբանության միակ տուժողը չէ: Ավելի ուշ գոտկային շրջանում ստացած կտրած վերքով հիվանդանոց է դիմել նաև Վանաձոր քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Ռոբերտ Պ.-ն:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: