Անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանում օրենսդրորեն լուծում չստացած հարցերից մեկն է: Բազմաթիվ քաղաքացիներ, հակամարտության պատճառով, ներկայումս անհայտ կորած են և նրանց հարազատները գտնվում են անորոշ իրավիճակում՝ չունենալով որևէ տեղեկություն իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են:
Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է:
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել պետական կառավարման համակարգի արհեստական ուռճացվածության և օպտիմալացման անհրաժեշտության մասին հայտարարությամբ:
«Վիրահատությունից հետո ասացին՝լավ է, նորմալ է, բայց փաստն այն է, որ երեխայի աչքը չի աճում, չի տեսնում ու նորմալ չի քայլում, մի աչքն է տեսնում, դա էլ կարճատես է»:
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ մի կին անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Նրա գլխավորած պատվիրակությունը նախ այցելել է Ավստրիական մանկական հիվանդանոց, նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին և բուժսարքավորումներին:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության «Հ-28» ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրյուսելում ՌԴ դեսպանատան դիմաց սեպտեմբերի 8-ին «Աղասարյան» հիմնադրամը բողոքի ցույց էր կազմակերպել՝ ի պաշտպանություն հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության Հ-4 ավտոճանապարհի Եղվարդ-Զորավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տնօրենի փոխանցմամբ` տեղափոխված անձանց մոտ առկա է թուլություն, մրսածության, մարսողության խանգարում, թեթեւ փորլուծություն, ջերմություն: Նրանց առողջական վիճակը այժմ կայուն է, կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, բուժման կուրս է նշանակվել, դեռ 2-3 օր էլ կմնան հիվանդանոցում:
Պարզվել է, որ քաղաքացու ձեռքն ու ոտքը մնացել են վերելակի և պատի միջև ընկած հատվածում: Փրկարարները դուրս են բերել Ն. Ա.-ին (23 տ.), ով ոտքի և ձեռքի վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
«Պետք է այս հարցը հանգիստ թողնել և զբաղվել պետական անկախությունը և պետականության բովանդակությունը լցնելով: Ինչքան շատ ենք ընկնում ձևի հետևից, այնքան շատ ենք մոռանում բովանդակության մասին: Եթե մենք լինեինք լիակատար, անկախ, կայացած պետություն, ապա բացարձակապես չէինք անդրադառնա այդ պետական ատրիբուտիկային»,- ասում է Ռուբեն Բաբայանը:
Հասկանալի պատճառներով Արմեն Աշոտյանը բաց է թողել միայն՝ «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբը, քանի որ նա դուստր չունի:
Ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 46 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջութանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դեռ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է: Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, Դավիթ Խաչատրյանը հետվիրահատական փուլում է, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Նա պոկեց պաստառը, այնուհետև, դարպասների մոտ նկարահանում իրականացնող «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի ձեռքին հարվածելով, գետին գցեց նրա նկարահանող սարքը՝ Ipad-ը:
ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի Ֆեյսբուքյան էջում տեղ գտած նամակագրության տարածման հետ կապված ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հետաքննություն է կատարվում: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 35-ը:
Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Կարո Դավթյանը և Ռաֆիկ Պետրոսյանը սեպտեմբերի 7-ի երեկոյան խոտհարքի ժամանակ Սուրենավան և Արարատ գյուղերի սահմանամերձ տարածքում ձերբակալել են սահմանախախտի և հանձնել ուղեկալի հրամանատարական կազմին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. սեպտեմբերի 15-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.
Ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի այգու մոտակայքում կնոջ դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցով ընթանալիս՝ ընկել է ջրատարը:
Սկսենք այնտեղից, որ Խոշտանգումների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեն ՀՀ կառավարության հետ եկել էր փոխհամաձայնության, որ ՁՊՎ-ներում պահվող անձիք պետք է ապահովվեն օրեկան 3 անգամյա սննդով, ներառյալ մեկ տաք սնունդ: Բայց Դիտորդական խմբի մոնիթորինգների արդյունքները ցույց են տվել, որ պետության կողմից չի պահպանվում ստանձնած պարտավորությունը, որի վերաբերյալ մեկնաբանություն է պահանջվել ՀՀ ոստիկանությունից:
Հոգեբույժ, բժշկապատմաբան Հարություն Մինասյանը, բաց նամակ է հղել աշխարհի հայ բժիշկներին` ներկայացնելով տարիներ շարունակ իր կողմից Երեւանում Հայ բժշկության թանգարան ստեղծելու շուրջ ստեղծված խնդիրները եւ խորհուրդ հարցնելով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիրի հարակից անտառում ծառ են կտրում:
«Մեր հոգին այս պահին ուրախությամբ է լցված, որ առիթն ունենք այսպիսի նվիրյալ հայորդիների արժանացնել մեր Եկեղեցու բարձր գնահատանքին և մեր երախտագիտությունը հայտնել` ազգին, հայրենիքին և մեր ժողովրդին մատուցած ծառայության համար: Բոլորդ քաջ գիտեք նրանց կյանքի անցած ուղին. նրանք քանքարաթաքույց չեն եղել: Ինչ շնորհներ, որ մեր Երկնավոր Տիրոջից նրանք ստացել են, ամբողջն իրենց կյանքի ընթացքում նախանձախնդրությամբ ու սիրով ծառայեցրել են մեր ժողովրդի բարօրությանը, մեր հայրենիքի շենացմանը, մեր երկրի կյանքի առաջընթացին», – նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, սակայն դեպքերի՝ քաղաքում տարածվածությունը, տարբեր տարիքային խմբերում և միաժամանակյա ի հայտ գալը, նախանշում են, որ հիվանդությունների առաջացման հավանական գործոն կարող են հանդիսանալ միամոմենտ աղտոտված խմելու ջուրը կամ սննդային գործոնը: Հետազոտությունները և հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
«Այս դիվերսիաների պատճառով վետերանները որոշել են գնալ դիրքերում կարգնած բանակայիններին օգնելու: Չէ պաշտոնական ոչ մի որոշում չկա: Գյուղում հայտարարել են: Տղաները հավաքվել են: Մի խումբն արդեն մեկնել է: Ավագ որդիս, որ Հադրութում է ծառայում, իրավապահ է, նույնպես կամավորների հետ գնաց: Այսօր կրտսեր տղաս կգնա: Մեզ, կռվածներիս դեռ հերթ չի հասնում»: