Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
13 տարեկանում խաղալու ժամանակ Սարգիսը ընկերներից մեկից ոտքի հարված է ստացել,ցմահ դարձել 3-րդ կարգի հաշմանդամ: Սիրուշը Սարգսի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել օգոստոսի 25-ին,երբ վերջինս տաքսիով Երեւանում վերադառնալիս, չգիտես ինչու, իջել է Դիլիջանում:
Սեպտեմբերի 8-11-ը Հայաստանում կանցկացվի Սեյսմոլոգիական 9-րդ միջազգային դպրոցը: Հիմնական թեման է «Սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման ժամանակակից մեթոդները»:
Միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևանի-Շորժա հատվածում` թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել լիճը, կան տուժածներ:
Համամասնական-մեծամասնականի խնդիր չէ, ես համամասնական պատգամավորներ գիտեմ, որ երբեք ելույթներ չեն ունեցել: Քաղաքական ուժերը պետք է ֆիլտրեն իրենց ցուցակը, և ընտրողը պետք է ֆիլտրի ընտրությունների ժամանակ, այլ տարբերակ չկա:
Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական և դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը՝ ծավալին, քաշին համապատասխանող դրոշմապիտակ:
Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են յուրաքանչյուրի դիմումը՝ հասկանալու, թե արդյոք հիմնավոր է պահանջը՝ կրկին Ռուսաստան մուտք գործելու համար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Հ. Հ.-ին (ծնվ. 1977թ.), ով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Դավիթ Վարդանյանը նշել է, որ առավոտյան թմրամիջոցից մի կտոր պոկել է, փաթեթավորել ռետինե մատնոցի մեջ ու դրել գրպանը, իսկ մնացածը պահել պայուսակում: Տաքսի են կանչել ու Կարապետ Գևորգյանի հետ ճանապարհվել Երևան:
Ոստիկանությունը պարզում է ինքնասպանություն գործած երիտասարդ տղայի ինքնությունը, ով կլիներ 20-25 տարեկան:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Լ. Թ.-ի (ծնվ. 1947թ.) դին:
Ակցիայի նպատակն է ակտիվացնել մարզային շրջանների բնակիչներին, կոչ անել նրանց բողոքարկել ՃՈ որոշումները, և որոշում կայացնողից առաջնային պահանջ է՝ մինչև հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների և տույժերի նկատմամբ հայտարարել համաներում:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Մեր զինանշանի վրա պատկերված երկու կենդանիներից մեկը՝ արծիվը ներս է նայում, առյուծը՝ դուրս: Սա կոպիտ խախտում է, քանի որ կենդանիները պահպանիչ նշան են և նրանք պահպանում են երկիրը, այսինքն՝ եթե կենդանիներից մեկը նայում է ներս, նշանակում է՝ նայում է ներսի թշնամուն, որն աբսուրդ է»,- ասում է նա:
Տեղական ժամանակով ժամը 13.41-ին Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Պատնեշին բախվելուց հետո մեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել մայթեզրին, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 43-ամյա Գեղամ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է ամբուլատոր բուժօգնություն:
«Այս օրերին թուրքը չհասկացավ, որ ինքն ակամայից մեզ համախմբեց, մեր մեջ ոգին արթնացրեց, մի բան, որ, դժբախտաբար, գրեթե մեռնում էր: Իհարկե, թանկ վճարեցինք դրա դիմաց, խոնարհվում եմ մեր հերոսների առաջ»,- ասում է Ռաֆիկ Ղազինյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Սյունիքի 24-ամյա բնակիչը բռնություն է գործադրել անչափահաս կնոջ նկատմամբ, կտրել նրա մազերը` ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդ` Ռ. Ա.-ին (ծնվ. 1988 թ.) և ուղևոր` Ս. Ղ.-ին (ծնվ. 1988 թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Այսօր «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրում տեղի կունենա նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի փոքր դստեր՝ Հայկանուշ Մարգարյանի հարսանեկան արարողությունը:
Դեպքից մի քանի ժամ առաջ եղել է ինտերնետ ակումբում։ Այնտեղ է եկել նաև իր ծանոթը։ Մի քանի ժամ միասին գտնվել են այդ ինտերնետ ակումբում։ Անդրանիկ Դանիելյանը գտնվել է հարբած վիճակում։ Նկատել է, որ նա դուրս է եկել ակումբից։ Մտահոգվելով նրանով` ինքը նույնպես դուրս է եկել այդ ակումբից և գնացել նրանց տուն։ Իր ծանոթը տանը չի եղել։ Դուրս է եկել տնից և ծանոթին սպասելու նպատակով նորից վերադարձել է, նստել է տան հյուրասենյակում և դիտել հեռուստացույց։
Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդուն` Սամվել Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու և խուլիգանության համար, իսկ նրա 2 ընկերներին` խուլիգանության համար:
Կինը՝ բազրիքից կախ և անեության թմբիրում ճախրող: ՀՀ ոստիկանությունը Ն. Առուստամյանի բնակարանից 5 կգ թմրանյութ է հայտնաբերել: Կինը ափսոսանքով էր այն փոխանցում ոստիկաններին՝ ասելով. «Ժողովուրդ, ափսոս ա, չթափեք, մեկ էլ՝ մի քիչ ինձ կթողնեք»:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ-20 միջհամայնքային ավտոճանապարհի Աշտարակ-Բյուրական հատվածի 10 կմ-ում «ԶԻԼ» մակնիշի 15 ԼՏ 360 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` Մ. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և անձնագրային և վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչական շենքից բերման են ենթարկել Ղազախստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Արայիկ Ա.-ին:
Երկու իրանցիներ որոշել են խաբել իրենց հայրենակիցներին և Եվրոպա տանելու փոխարեն՝ բերել են Հայաստան ու 86 354 800 դրամ գումար վաստակել:
Սեպտեմբերի 3-ին Արտաշատի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ իրենց տան դիմաց գտնվող սեփականաշնորհված հողամասից գողացել են իրեն պատկանող ցլիկը` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
ՀՀԿ ինչպես գործադիր մարմնի, այնպես էլ խորհրդի նիստերի ընթացքում այսօր չի քննարկվել Սյունիքի մարզպետի հարցը: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: