Բաժիններ՝

Մարզերում շարունակվում են գազալցակայանների ստուգումները

Հունիսի 22-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 560 դեպքի: Նախարարին զեկուցվեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA/ՃՄՀԳ) ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքների մասին, որի ընթացքում քննարկվել են աղետների ռիսկերի կառավարման ոլորտում ձեռքբերումները և «Հրշեջ սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագրի հայտը:

ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը ներկայացրեց Տավուշի և Սյունիքի մարզերում գազալցակայանների ստուգումների արդյունքները: Այն գազալցակայանները, որտեղ արձանագրվել են խախտումներ, տուգանվել են, իսկ մի քանիսի շահագործումը դադարեցվել է: Ա. Մկրտչյանը զեկուցեց նաև, որ խստացված ռեժիմով ստուգումները շարունակվում են հանրապետության բոլոր մարզերում:

Խորհրդակցությանը ՍՊԾ պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց Կապանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպման արդյունքների մասին: Քննարկվել են սեյսմիկ պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր՝ հետագա համագործակցության ակնկալիքով: Հ. Պետրոսյանը հայտնեց նաև, որ տարվում են աշխատանքներ Ասիական զարգացման բանկի և համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ սեյսմիկ պաշտպանության ոլորտին առնչվող նախագծերին լուծում տալու նպատակով:
ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը՝ նշելով, որ մինչև հունիսի 25-ը տապը պահպանվելու է:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ՝ գործել է 412 հակակարկտային կայան, իրականացվել է մոտ 190 000 կրակոց:

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնեց, որ հանրապետության 7 մարզերում գործում է «911» ծառայությունը, բոլոր ահազանգերը մշտապես վերահսկվում են:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Շիրակի մարզային փրկարար վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Սարիբեկյանը զեկուցեց հաշմանդամների Հանրապետական մարզական փառատոնին սայլակավոր հաշմանդամ աշխատակցի ձեռքբերման մասին: Բազկամարտ և ծանրամարտ մարզաձևերում նախարարության աշխատակիցը լավագույնն է ճանաչվել՝ գրավելով առաջին տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս