Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունիսի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ին էապես չի փոխվի, 25-27-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-27-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.20C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.40C (1995թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.90C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն