Ֆեյսբուքից կախված
Օրեր առաջ մամուլում հրապարակեց հայկական ինտերնետային լրատվամիջոցների վարկանիշը՝ ըստ SimilarWeb համակարգի։ Վարկանիշը հիմնված էր հայկական լրատվական կայքերի ամսական այցելությունների թվի վրա։
Սակայն SimilarWeb-ը բացի այցելությունների թվից տրամադրում է նաև այլ տեղեկատվություն ինտերնետային կայքերի վերաբերյալ: Օրինակ՝ թե այցելությունները ինչ աղբյուրներից են՝ ուղղակի՞ (երբ մարդն անմիջապես հավաքում է կայքի հասցեն և մուտք գործում), թե՞ այլ աղբյուրներից։
Մեր դիտարկած 20 հայկական լրատվական կայքերի ընդհանուր ամսական այցելությունների թիվը սեպտեմբերին կազմել է 36,7 միլիոն։ Դրանցից միայն 23,2%-ն են ուղղակի այցելություններ (8,5 միլիոնը)։ Առյուծի բաժինը՝ 59,1%-ը բաժին է ընկնում սոցիալական ցանցերին։ Ընդ որում, սոցիալական ցանցերի մեջ անվիճելի առաջատարը Ֆեյսբուքն է, որն ապահովում է հայկական օնլայն ԶԼՄ-ների դիտումների շուրջ 55%-ը։ Կան կայքեր, որոնք ամբողջությամբ են կախված Ֆեյսբուքից՝ նրանց այցելությունների 85-90%-ը ապահովում է Ցուկերբերգի գործիքը։
Սա հայկական օնլայն մեդիայի խոցելի կետերից մեկն է՝ կախվածությունը սոցիալական ցանցերից։ Լրատվական կայքի համար ցանկալի է, որ օգտագործողները առանց կողմնակի օգնության՝ միանգամից այցելեն իրենց կայք։ Սա նշանակում է, որ ընթերցողը հավատարիմ է և նրան հատուկ ուղղորդել պետք չէ։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, բոլորին հայտնի CNN-ի ամսական այցելությունների (192.5 մլն) կեսից ավելին՝ 51.73%-ը, ուղղակի այցելություններն են, 21.34%-ը՝ CNN այցելում որոնողական համակարգերի միջոցով։ Սոցիալական ցանցերի դերը ընդամենը 11,72% է։
Ամբողջական հրապարակումը՝ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում: