
Սիրած էակի հետ եկեղեցի գնալը լավ նշան չէ՞

– Հաճախ լսել եմ, թե սիրած էակի հետ եկեղեցի գնալը լավ նշան չէ: Արդյո՞ք այն որևէ հիմք ունի:
– Ինչ վերաբերում է ընկեր-ընկերուհու հետ եկեղեցի չհաճախելուն, ապա դա ՍՆՈՏԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ է, և որևէ հիմք չունի: Ընկերները, հատկապես, երբ նպատակ ունեն հետագայում իրենց կյանքն համատեղ անցկացնել, ոչ թե պետք է խուսափեն, այլ պարտավոր են հնարավորինս միասին շատ այցելել եկեղեցի, ճանաչեն Աստծուն, որպեսզի ստանան աստվածային օրհնությունը: Եվ այցելությունները չպետք է սահմանափակվեն զուտ մոմ վառելով, այլ պետք է մասնակցել եկեղեցական ծիսակատարություններին` ժամերգություններին, Ս. Պատարագին:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան