![](/banners/BeFunky-design.jpg)
Ո՞ր եկեղեցիներում կարելի է դնել հանգուցյալների աճյունները
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/ekexeci2.jpg)
– Ո՞ր եկեղեցիներում կարելի է դնել հանգուցյալների աճյունները:
– Հիմնականում քաղաքի ծայրամասերի և գյուղերի բոլոր եկեղեցիների քահանաներին տրված է իրավունք՝ տնօրինելու թաղման ծեսերը, եթե իրենց օրվա ժամատախտակին համապատասխան է: Երևանում նման եկեղեցիները երկուսն են՝ Նորագավթի Ս. Գևորգ և Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցիները: Մնացյալ տեղերում, եթե նման կարգ կլինի, ապա միայն բացառիկ թույլտվությամբ: Իսկ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում միայն մշակութային, պետական գործիչների աճյուններն են դրվում՝ վեհափառ հայրապետի թույլտվությամբ, որոնց հուղարկավորությունը կազմակերպվում է պետական հանձնաժողովի կողմից:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան