Խոշոր ավտովթար Վանաձոր քաղաքում. բախվել են Opel-ն ու BMW-ն. կա 5 վիրավոր, այդ թվում` երեխա. Shamshyan.com

Այսօր` հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 117 շենքի դիմաց բախվել են Lոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 23-ամյա Արեն Խառատյանի վարած Opel Vectra մակնիշի 12 ՍՏ 409 համարանիշի և Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի բնակիչ, 29-ամյա Արկադի Գասպարյանի վարած BMW մակնիշի 34 VR 034 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Խառատյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Արտյոմ Սաքանյանը, 23-ամյա Գնունի Հովհաննիսյանը, և BMW -ի ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 27-ամյա Աննա Պետրոսյանն ու 2-ամյա Յանա Միսկարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: 1_640x480 2_640x480 3_640x480 4_640x480

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս