Իվանյանում կառուցվում է համայնքային վարչական կենտրոն
                                    ԼՂՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կառուցվում է համայնքային վարչական կենտրոն` կից հանդիսության սրահով:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա հունվարից Իվանյանում (բնակչության թիվը 1452) սկսվել է համայնքային վարչական կենտրոնի և 250 տեղանոց հանդիսությունների սրահի շինարարությունը:
Շինությունը բազմաֆունկցիոնալ է. այն իր մեջ կներառի համայնքապետարանը, բուժկետը, ժամանցային սրահը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիսությունների տունը կառուցվում է ԼՂՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ: Շինարարության կապալառուն` «Նվեր» ՍՊԸ-ն է:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    