![](/banners/BeFunky-design.jpg)
Երասխ գյուղի կայարանում գնացքն այրվել է
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/gnacq.jpg)
Հոկտեմբերի 13-ին, ժամը 06.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի կայարանում այրվում է էլ.գնացք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Երասխ» կայարանում 3600v լարումով էլ.մալուխը պոկվել և ընկել է վագոնի վրա. տեղի է ունեցել էլ.լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.54-ին: Այրվել է գնացքի էլ.վահանակի տուփը: