![](/banners/BeFunky-design.jpg)
Աշխարհահռչակ Էմիր Կուստուրիցան Երևանում հանդես կգա համերգով
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/kusturica.jpg)
Աշխարհահռչակ ռեժիսոր ու երաժիշտ Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խումբը Երևանում համերգով հանդես կգան, հայտնում է «Spuntik-Արմենիան»՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Կուստուրիցան սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան է, ով պարգևների է արժանացել Եվրոպայի խոշորագույն փառատոներում: Կաննի կինոփառատոնում արժանացել է երկու «Ոսկե արմավենի» մրցանակի: Երաժիշտը Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է:
Բացի կինոյում աշխատանքներից՝ Կուստուրիցան հայտնի է որպես The No Smoking Orchestra-ի անդամ: