Դասախոսն ուսանողներին «հոպար»-ով է դիմում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի իգական սեռի ուսանողներից «Ժողովուրդ»-ը դժգոհություններ է ստանում՝ համալսարանի դասախոս, «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր Պուշկին Սերոբյանի հետ կապված: Բանն այն է, որ նա սիրում է դասախոսության ժամանակ մշտապես հումորներ անել, մասնավորապես ուսանողուհիներին սիրում է դիմել «հոպար» դիմելաձեւով: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Սերոբյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու է նման «հումորներ» անում աղջիկների հետ` վիրավորելով նրանց: Հարցին ի պատասխան՝ դասախոսն ասաց. «Իհարկե, ես իրենց հոպարով չեմ դիմել: Ձեր հարցը տեղին չէ: Նման բան չկա»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: