Փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:
ՀՀ արդարադատության խորհուրդը փետրվարի 3-ին դռնփակ նիստում որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին։
Այսօր, ժամը 15:00-ին Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:
Այսօր՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 53-ամյա Վարդան Թադևոսյանը Արշակունյաց պողոտայի և Մասիս փողոցի խաչմերուկում իր վարած Nissan Tiida մակնիշի 096 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանին:
Փետրվարի 5-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել:
«Պարտավոր ենք բոլոր վարկածներն էլ քննարկել, հասկանանք: Չեմ կարող բացառել տվյալ վարկածի առկայությունը: Որովհետեւ ամեն դեպքում որոշակի հարցեր կան՝ անձանց գտնվելու վայրը, եթե ի նկատի ունենք, որ գրեթե բոլորը իրենց սենյակներում եւ անկողիններում են սպանված, բացառությամբ մեկի, որ դարձյալ անկողնու մոտ սենյակի մեջ է սպանված: Բավականին արագ պրոցես է տեղի ունեցել, հակառակ դեպքում գոնե ինչ-որ մեկը պիտի դուրս գար սենյակից: Ընդհանուր առմամբ, քննարկվում է նաեւ, ես էլ մտածում եմ, որ չի բացառվում այլ անձանց մասնակցությունը եւ, այո, խլացուցիչի գործածումը»:
Մանվել Կամենդատյանի տեղեկացմամբ Ներքին Կարմիրաղբյուրի հակառակորդի գնդակը դիպել է խաղաղ lբնակչին հենց վերջինիս տանը, այդ ժամանակ տանը եղել են նաեւ նրա կինը եւ որդին:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ արդեն նախկին ղեկավար Մարտին Կարապետյանն ասաց, որ ինքը վատ հոգեվիճակում է և անգամ պաշտոնանկ լինելուց հետո դժվարանում է խոսել ինստիտուտում կատարված դաժան սպանության մասին:
Փետրվարի 5-ին` ուշ երեկոյան, ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել:
«www.facebook.com» սոցիալական կայքի Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan էջերի օգտատերեր Հովհաննես Թոքմաջյանը և Ռուզան Հարությունյանը հայտարարել են, որ համացանցում տարածված երկխոսությունն իրենց կողմից չի կատարվել ու կեղծ է:
«Շատ դեպքերում հենց հասարակությունը, մենք, նույնիսկ իրավաբաններն ավելի հեռու են փնտրում, քան իրականում կա: Ժողովրդական խոսք կա՝ ասում է՝ հեռու փնտրեցինք, մոտիկ գտանք: Ինչ-որ ֆանտաստիկ վարկածներ ենք առաջ քաշում, տարբեր քաղաքական լուրջ մտավախություններ են հնչում, իսկ իրականում շատ հավանական է, իմ կարծիքով, պարզապես ցավալի պարզունակ հանցագործություն է, իհարկե՝ ոչ հետևանքի մասով: Ցավոք, հետևանքն այնքան ծանր է, որ կարելի է համեմատել Հոկտեմբերի 27-ի հետ երևի: Իզուր չէ, որ այդպես էլ կար մամուլում: Բայց էլի եմ ասում՝ սա կարող է լինել ընդամենը ոչ մեղսունակ անձի կամ, մեղմ ասած՝ ոչ առողջ մարդու ոչ ադեկվատ գործողություն»,- ավելացրեց նա:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովն իրականացնելու նպատակով «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարությունը շուրջ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
«Վաչեն դեռ 14 տարեկանից ապրում է զինվորական կյանքով, նա քաղաքային կյանքից չէր գնացել ինտիտուտում սովորելու: Վաչեն այն երիտասարդը չի, որ այդպիսի դաժանության գնա: Անմեղ երիտասարդը, որը պայծառ պլաններ ուներ, պետք է պատասխան չտա վիժվածքների կատարածի համար»:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացել է նշել, թե հայկական որ գյուղերի ուղղությամբ է այդ պահին հակառակորդը կրակոցներ արձակվում, սակայն նշել է, որ ներկա դրությամբ սահմանին կրակոցներ հնչում են:
Փետրվարի 5-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
2012 թվականին, երբ շահագործման հանձնվեց «Գյումրի» ԲԿ-ն, այնտեղ տեղափոխվեցին Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և Մարզային հիվանդանոցները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 2015թ. փետրվարի 3-ին փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Մելանյա Առուստամյանին նշանակել է Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար՝ չորս տարի ժամկետով:
«Կասեմ, որ էշն իրենք են, խոտը մեր առաջ են դրել՝ Հայաստանի իշխանությունների թույլտվությամբ»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ Գյումրիում 7 մարդու սպանության մեջ մեղադրվող ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է հոգեբուժական հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով, նման տեսակետ հայտնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Ես իմացա, որ հավաքվել էին գյուղում, բայց թե ինչ է եղել հետո, ես տեղյակ չեմ, բայց գյուղացիները բորբոքված էին»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով Սառնաղբյուր գյուղում ստեղծված լարված իրավիճակի մասին՝ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Փետրվարի 4-ին, ժամը 18.30-ին, մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ անհայտ հանգամանքներում գողացել են իր տան հյուրասենյակի պահարանում գտնվող բաժակի մեջ դրված ոսկյա մատանին` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր իր բողոքների քննության ընթացքում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրացրեց իր բողոքները: Փաստաբանն անդրադարձավ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածին նրա մասնակցությանը:
Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող ՀՀ քաղաքացի Լևոն Անդրեասյանի նկատմամբ ադրբեջանական մարտական հենակետից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասիմարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:
«Լիցենզավորման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով ռուսական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին, թե Վալերի Պերմյակովը չէր կարող զորակոչվել բանակ, քանի որ նա տառապում է հոգեբուժական հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով, ասել է, թե դրանք լրատվամիջոցների տեղեկություններն են, ոչ՝ պաշտոնական:
«Այնպես չէ, որ եթե մարդը տառապում է շիզոֆրենիայով կամ օլիգոֆրենիայով, ուրեմն՝ ինքն ընդհանրապես անմեղսունակ է: Գործողությունը կատարելիս ինքը իրեն հաշիվ տվե՞լ է, կարողացե՞լ է կառավարել իր գործունեությունը, գործողությունները, դրանք փորձագիտական հարցեր են, որոնք տրվում են մասնգիտական մի քանի հոգուց կազմված հանձնաժողովի կողմից, որը մարդուն զննում է, որից հետո նոր եզրակացություն է տալիս»:
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Միկոյան փողոցի թիվ 5/5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ին: