
Այսօր Գյումրիում տեղի կունենա ավտոերթ. «ՀԺ»

«ՀԺ» թերթը գրում է. «Այսօր, ժամը 15:00-ին Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:
«Վերահաստատելով սադիստին (Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու մեր պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը. պահանջում ենք վերջ տալ ցույցի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումները և անմիջապես ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին»,- նշված է երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: Երթը կազմակերպում են սոցցանցերի ակտիվիստները»։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։