«Ֆեյսբուքյան սկանդալի» գործով նախաքննությունը շարունակվում է

ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Փետրվարի 2-ի դրությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ քննությամբ պարզվել է, որ անհայտ անձը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին ապօրինի մուտք է գործել նշված սոցիալական ցանցում Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջ, փոփոխել էջի գաղտնաբառը և տիրացել դրան, որից հետո նշված էջով տարածել է «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԻՐԱ ՊԱՊԱՅԻ ՔԻՓ ԸՆԳԵՐԸ» անվամբ համացանցային հղում, որը պարունակում է «www.facebook.com» սոցիալական կայքում Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan օգտատերերի անունից կատարված երկխոսության 4 էջանկարներ:

«www.facebook.com» սոցիալական կայքի Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan էջերի օգտատերեր Հովհաննես Թոքմաջյանը և Ռուզան Հարությունյանը հայտարարել են, որ համացանցում տարածված երկխոսությունն իրենց կողմից չի կատարվել ու կեղծ է:

Տեսանյութեր

Լրահոս