Մելանյա Առուստամյանը նշանակվել է Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 2015թ. փետրվարի 3-ին փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Մելանյա Առուստամյանին նշանակել է Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար՝ չորս տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավարին: Հանրային պաշտպանի նախկին ղեկավար Մասիս Ղազանչյանը ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նոր ղեկավարին ներկայացնելիս շնորհակալություն է հայտնել Մասիս Ղազանչյանին արդյունավետ աշխատանքի և Հանրային պաշտպանի գրասենյակի կայացման հարցում ունեցած անգնահատելի ավանդի համար և նոր ղեկավարին մաղթել է բեղմնավոր աշխատանք ի շահ փաստաբանական ինստիտուտի և մասնավորապես հանրային պաշտպանի գրասենյակի զարգացման:

Մելանյա Առուստամյանը շնորհակալություն հայտնելով փաստաբանների պալատի խորհրդից՝ նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, համոզմունք է հայտնել, որ ջանք ու եռանդ չի խնայի արդարացնելու թե՜ խորհրդի անդամների և թե՜ հանրային պաշտպանների հույսերը:

Հիշեցնենք, որ Հանրային պաշտպանի ղեկավարին բաց քվեարկության ընթացակարգով նշանակում է Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը, իսկ ղեկավարի թեկնածությունն առաջարկում է  Փաստաբանների պալատի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս