 
                        Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովի անցկացման համար տրամադրվել է 10մլն դրամ
 
                                    Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովն իրականացնելու նպատակով «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարությունը շուրջ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Համաժողովը կնպաստի ՀՀ և ՌԴ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների կապերի սերտացմանը: Ակնկալվում է համագործակցության համաձայնագիր կնքել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպության միջև:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        