 
                        Բանակի օրվան նվիրված ընդունելություն Պեկինում
 
                                    Փետրվարի 5-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) բարձրաստիճան զինվորականներ, չինական խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Հյուրերին ողջունեցին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը: Իր ելույթում Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն անդրադարձավ բանակի կազմավորմանը, զարգացմանն ու բանակաշինության հիմքերին` միաժամանակ ընդգծելով ներկայումս բանակի առջև դրված խնդիրների լուծման բարձր արդյունավետությունը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        