Եթե իմ մեղքը չտեսնեի, հրաժարական չէին տա, ինձ հանգիստ թողե՛ք. Ռազմական ինստիտուտի նախկին պետ. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ արդեն նախկին ղեկավար Մարտին Կարապետյանն ասաց, որ ինքը վատ հոգեվիճակում է և անգամ պաշտոնանկ լինելուց հետո դժվարանում է խոսել ինստիտուտում կատարված դաժան սպանության մասին: Հարցին, թե Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում կատարվածում, ինստիտուտի ղեկավարն ասաց. «Եթե չտեսնեի, հրաժարական չէին տա, ինձ հանգիստ թողե՛ք»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժան սպանություն էր տեղի ունեցել՝ չորս կուրսանտներ դաժան ծեծի էին ենթարկել իրենց ծառայակցին, այնուհետև սպանել նրան ու կախել ինստիտուտի պտուտակաձողից՝ փորձելով կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։