
Նախազգուշացում Լոռու մարզի դատավորին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. ՀՀ արդարադատության խորհուրդը փետրվարի 3-ին դռնփակ նիստում որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին։
Դատավարական սխալ թույլ տալու համար դատավորը ստացել է նախազգուշացում։ Նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։ «ժողովուրդ»– ը պարզեց, որ դատավորը տույժի է ենթարկվել, քանի որ քրեական գործը կարճելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կայացրել է ոչ թե խորհրդակցական սենյակում, այլ հենց դահլիճում։
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նույն հանձնաժողովը միջնորդել է նաև կարգապահական պատասխանատվության ենթարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին, սակայն վերջինիս դեպքում արդարադատության խորհուրդը բավարարվել է հարցը քննարկելով։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։