Փետրվարի 7-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատ քաղաքում բնակվող 35-ամյա կինը, այլևս անկարող լինելով դիմանալ ամուսնու պարբերական ծեծին, դիմել է ոստիկանություն և պատմել, որ իր ամուսինը 2 օր` փետրվարի 1-ին և 2-ին, ծեծի է ենթարկել իրեն` բռունցքներով ու ոտքերով հարվածելով իրեն
«Հիմա նա վիրահատարանում է՝ քթի կոտրվածք ունի, տամպոնադա են անում: Բժիշկները Արտակին հետազոտել են, միայն արտաքնապես է վնասվածքներ ստացել, թեւերը, ոտքերը կապտած են, ջարդված, աչքը, դեմքը այտուցված է: Դեռ չենք հասցրել իր հետ խոսել կատարվածի մասին»:
Հեռավոր Աթան գյուղում դեռևս պահպանվում են հարևաններով հավաքվելու, փռում հաց թխելու ու էլի մի շարք ավանդույթներ, որոնք հատուկ են միայն գյուղին: Փռում հաց թխելը գյուղի տվյալ թաղամասի բնակիչների համար վերածվում է կերուխումի:
Նախօրեին՝ կեսգիշերն անց, «ՎԱՆ» հյուրանոցից բաժին են հրավիրվել 4 կին և 4 տղամարդ: Կանանցից 2-ը հայտնել են, որ իրենք մարմնավաճառ են և հյուրանոցը հաճախակի օգտագործել են՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով:
Փետրվարի 6-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես Բենց G55» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տավուշի մարզի ցածրադիր բնակավայրերում արդեն ուռել են դեղձենիների բողբոջները, դրանք շուտով կծաղկեն: Որոշ ժամանակ հետո ձյուն կտեղա, ցրտահարություն կարող է լինել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 1986 թ. ծնված Լևոն Ս.-ին և 1987 թ. ծնված Վոլոդյա Բ.-ին:
Օձունից Այգեհատ տանող ճանապարհը խորհրդային տարիներից այս կողմ չի նորոգվել: Գյուղապետարանի բյուջեն այնքան փոքր է, որ ճանապարհի նորոգման մասին այստեղ մտածել անգամ չեն կարող:
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 36-ամյա Մ.Մելիքբեկյանը շուրջ մեկ ամիս առաջ ինքնաձիգով և «Մակարով» տեսակի ատրճանակով այցելել է իր համագյուղացի ամուսիններին և նրանց որդուն առաջարկել սպանել գյուղապետ Կամո Ղալթախչյանի որդուն` 27-ամյա Հովհաննես Ղալթախչյանին:
Վիճաբանություն և կրակոցներ Մեծամորում:
Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող, 21-ամյա կինը հաղորդում է տվել, որ ամուսինը բռնաբարել և ծեծել է իրեն:
Քիչ առաջ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, 168.am-ին տեղեկացրեց, որ Արտակին տեղափոխում են Մալաթիայի բժշկական կենտրոն: Նա տեղեկացրեց նաև, որ Արտակի վիճակը կայուն ծանր է, նա ունի շատ ջարդվածքներ:
Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս փետրվարի 5-ին հակառակորդի կողմից սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանին:
Փետրվարի 6-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Պ. Սևակի փողոցի 1/3 շենքի 3 բնակիչներ:
Քիչ առաջ «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, ՀՀ կառավարության մոտ հայտարարեց, որ իրեն զանգահարեցին տանից և տեղեկացրին, որ Արտակին «ծեծված-ջարդված վիճակում բերել և թողել են» իրենց տան դռան մոտ։ Այժմ Արտակը իրենց տանն է և մշակում են նրա վերքերը։ Արտյոմ Խաչատրյանը հայտարարեց, որ այս գործողությունը չի կոծկվելու և ամեն ինչ անելու են մեղավոներին պատասխանատվության ենթարկելու համար։
Այս պահին ՓՄՁ-ների մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են կառավարությունից՝ միջամտել Արտակ Խաչատրյանի առևանգման գործի քննման գործընթացին, շուտափույթ գտնել և ետ վերադարձնել նրան։
Փետրվարի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1961 թ. ծնված Սամվել Խ.-ի տանը և կից շինությունում:
Կապանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն Դ.Համբարձումյանը պետական բյուջեի գումարներով «ատկատ» է կազմակերպել և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
«Այսպիսի հանցագործությունը կամ կատարվում է հատուկ պլանավորված՝ ելնելով ինչ-ինչ դրդապատճառներից, որը որոշակի նախապատրաստական փուլ է ունենում, որպիսի վարկածը պարտավոր ենք չբացառել, կամ էլ, եթե մի պահ ընդունենք այն վարկածը, թե տուն մտել է ջուր խմելու համար, հետագայում վախից ելնելով է արարքը կատարել, այս դեպքում պետք է հոգեբանական որոշակի շեմ անցնել՝ այդ քայլերին դիմելու համար»:
Այսօր hayeli.am տեղեկություն էր հրապարակել, թե արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը մտափոխվել է մի քանի ամիս առաջ կայացած ԱԳՆ շենքի գնման գործարքի կապակցությամբ և այլևս չի ուզում գնել այդ շենքը՝ համարելով այն ոչ բարենպաստ գործարք: Նշվել է նաև, որ կառավարությունը նոր որոշում է կայացնելու` հիմա էլ աճուրդով վաճառել այն:
«Բոլոր ուժային կառույցներում եղել ենք, ոչ ոք տեղեկություններ չունի Արտակից»,-168.am-իհետ զրույցում ասաց «Կասեցում» նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը՝ խոսելով այսօր նույն նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման մասին:
Այսօր Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի կունենա փետրվարի 5-ին հակառակորդի կողմից սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը: Այս մասին 168.am-ին ասաց Շեքսպիրի հորեղբոր տղան՝ Ռադիկ Հակոբյանը:
Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է և կրակոցներ են հնչում:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում «Կասեցում» նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանը հաստատեց այն տեղեկությունները, որ նույն նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգել են Տոլսոտոյի փողոցից:
«Հանդիպումներն անցնում են արդյունավետ, և վերադառնալուն պես՝ սահմանված կարգով հանրությանը կներկայացնենք մեր իրականացրած աշխատանքերն ու հավաքագրված տեղեկատվությունը»:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց:
Մեր տեղեկություններով, Դավիթ Բալայանը ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին է։ Նշենք, որ Կիմ Բալայանի մյուս որդին՝ Տիգրան Բալայանը, ԱԳՆ մամուլի խոսնակն է։
Դաունի համախտանիշով ծնված երեխայի՝ Լեոյի մայրը՝ Ռուզան Բադալյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հղիությունն ընթացել է շատ նորմալ, կատարել են բոլոր հետազոտությունները, նույնիսկ նշված հիվանդության համար անհրաժեշտ հղիության թեստը…
Փետրվարի 5-ին Փարաքար գյուղում դանակի՝ 30-ից ավել հարվածներով սպանված Անահիտ Զաքեւոսյանի գործով գրեթե բոլոր հարեւաններին տանում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի միջոցն է»: