«Ինքն ուժեղ կամքի տեր անձնավորություն էր: Այնքան կյանքով լի աղջիկ էր, որ հնարավոր չէ՝ նման բան աներ: Նրա ուրախությունն ու ժպիտն անգամ իր նկարներում էին արտահայտված»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում և Ապարանում այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 19:00-ի դրությամբ տեղում է ձյուն:
Վայրկյանների ընթացքում Արտակը կողմնորոշվել ու զանգել է իր ընկեր, պատգամավոր Վահան Բաբայանին, բայց քանի որ թույլ չեն տվել հեռախոսը հա ել, հասցրել է միայն մի քանի արտահայտություն անել, որից Վահանը հասկացել է, որ Արտակին բերման են ենթարկում, որից հետո զանգել է Արտակի եղբորը, իսկ հետո ինձ, որ պարզենք ինչ է տեղի ունեցել, քանի որ ինքը այդ պահին ԱԺ պատվիրակության կազմում գտնվում էր ԼՂՀ-ում ու բարձրանում էր դիրքեր։
«Սրտի կլապանը պետք է փոխվի, էդպես են ասել, ու մայր երակը: Ասեցին ինչքան շուտ լինի վիրահատությունն, այդքան լավ: Մենք բացարձակ հնարավորություն չունենք, ուղիղ մի տարի, ինչ հիվանդությունը հայտնաբերվել է, ես տունը նստած եմ, չեմ աշխատում: Ես աշխատող մարդ եմ, ոչ մեկից ոչինչ չեմ սպասում, ուղղակի էսպես դասավորվեց, ու չգիտեմ ինչ է լինելու: Պայմանները գնալով վատանում են, եթե տան մեջ աշխատող չկա, պատկերացրեք էլի՝ ինչ վիճակ է ուղիղ մեկ տարի, ավելացրած նաեւ այդ վիրահատությունը, որ շտապ է, ու գումար չկա»:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 5-ին հրազենային վիրավորումից մահացած 25-ամյա ժամկետային զինծառայող Շեքսպիր Հակոբյանին այսօր՝ փետրվարի 8-ին, զինվորական կարգով հուղարկավորել են Ջերմուկի գերեզմանատանը:
Այրումի վարչական տարածքում գտնվող շուրջ 12 հա տարածք նախատեսվում է հատկացնել Ախթալայի ԼՀԿ-ին՝ նոր պոչամբարի կառուցման նպատակով:
Ժողովուրդը երբեք չի ների նենգ ահաբեկչական այս գործելակերպը, որ անհատների դեմ ուղղված լինելով, ըստ էության, մարտահրավեր է ողջ հասարակությանը։ Իշխանության այսպիսի գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի եւ քաղաքական ուժերի միահամուռ ընդվզմամբ շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինակարգ իշխանության հաստատումը, իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովումը:
Գյումրիի տներից մեկում այսօր՝ փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմանում 24-ամյա աղջկա են գտել՝ կախված վիճակում:
«Անժելա Սարգսյանն իր աղանդի «գազազած շներին» բաց էր թողել մեզ վրա». Ագնեսա Շահնազարյան:
ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վիճակը կտրուկ վատացել է, բժիշկները Արտակի մոտ հայտնաբերել են թոքերի սալջարդ, ինչի հետեւանով թոքերում օդ է հավաքվում:
Կարծում եմ՝ ինքնին հասկանալի է, որ եթե գործող իշխանությունները շուտափույթ եւ համոզիչ կերպով չեն բացահայտում ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած հրեշավոր հարձակումը, Վիլեն Գաբրիելյանի (Նավակը Ճոճող) դեմ նույնատիպ հարձակումը, բռնության մյուս դեպքերը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պնդել, որ դրանք կազմակերպել եւ իրականացրել են այն մարմինների ղեկավարները, որոնք պատասխանատու են նման դեպքերը կանխելու եւ բացահայտելու համար:
Փետրվարի 9-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում:
Նռնակի պայթյունից տուժած 3.5-ամյա երեխային երեկ կրկին վիրահատել են: Այս մասին այսօր armtimes.com-ի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը՝ հավելելով, որ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Ես հիվանդ եմ, բայց հոգով ուժեղ ու առողջ եմ, հավատում եմ, որ Աստված կօգնի, գիտեմ, որ մի օր էլ կկարողանամ ինքնուրույն քայլել ու նստել, ինչպես 10 տարի առաջ…»:
Փետրվարի 8-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի տներից մեկում:
Քիչ առաջ «Կասեցում» նախաձեռնոթյան անդամ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Արտակին այժմ տանում են վիրահատարան՝ քթի կոտրվածքները վիրահատելու համար: Նա նաև նշեց, որ առավոտյան խոսել է եղբոր հետ, նրա գիտակցությունը տեղն է, ադեկվատ խոսում է: Արտյոմի խոսքով՝ երեկ գիշերվանից ոստիկանները Արտակին հսկում են:
«Դե լավ սա անելու բան չէ…. ինչ էլ, որ արած լինի մարդ…. սա ցեղասպանության ոճով է…թողեք ապրենք….»:
Պատժվելու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները: Եթե դա չի անում իրավապահ համակարգը, ապա դա անելու է ժողովուրդը: Ակնհայտ է, որ իշխանությունները կորցնում են իրականության զգացումը և առաջնորդվում են բացառապես հոգեվարքային քայլերով: ԲՀԿ քաղխորհուրդը առաջարկում է ԲՀԿ ԱԺ խմբակցությանը՝ մինչև դեպքի լիակատար բացահայտումը, մինչեւ մեղավորներին պատժելը՝ քննարկել Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, սկսել անհապաղ խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը:
Արտակն ասում է, որ իրեն առեւանգելուց հետո քաղաքից բավականին հեռու են տարել: Պատմում է, որ վերջին երկու ժամը այնքան են ծեծել, որ ոչ ցավ էր զգում, ոչ էլ…: Թեպետ գլխին դիմակ են հագցրած եղել, բայց Արտակը հասկացել է, որ իրեն ծեծողները շատ են եղել: 6 ժամ ծեծելուց հետո տարել, գցել են ինչ-որ տեղ, ինքը մի կերպ տաքսի է կանգնեցրել եւ հասել տուն»:
ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին, ով ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության հարկի» դեմ ակցիաներին, քիչ առաջ գտել են իր տան մոտ անգիտակից, ծեծված վիճակում։
– Կյանքում շատ հրաշքներ են լինում: Պատահել է, որ մրցումների ժամանակ ինչ-ինչ պատճառներով այնքան էլ լավ պատրաստված չեմ եղել, բայց շատ լավ եմ հանդես եկել: Ես համոզված եմ, որ Աստված է օգնել ինձ այդ պահին: Դա Աստծո հրաշքն է եղել: Մրցումների ժամանակ, երբ դուրս եմ գալիս մրցահարթակ, երեք անգամ խաչակնքվում եմ և մտովի դիմում Աստծուն: Ընդհանրապես հաճախ եմ խաչակնքվում՝ ներքուստ զգալով, որ պետք է այդ պահին խաչակնքվել:
Փետրվարի 7-ին, ժամը 22.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ գործակալությանից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.40-ի սահմաններում Մառնեուլի շրջանի Շուլավեր գյուղի մոտակայքում
Փետրվարի 8-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Երևան հատվածում (8-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Վայքում, Կոտայքի մարզում, Վարդենյաց և Տիգրանաշենի լեռնանցքներում տեղում է ձյուն, Եղեգնաձորում և Աշտարակում` ան
«Հակառակորդին միշտ այնպիսի պատասխան ենք տալիս, որ հասկանա՝ մեր հայրենիքի սահմանները ամուր պաշտպանված են, և ոչ ոք չի կարող իր ոտքը ներս դնել. նրանց հանկարծակի հարձակման դեպքում միշտ խոցում ենք տեղում»:
Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Ֆուչիկի փողոցի արյունոտ բնակարանում. սպանության մանրամասները:
«Հիմի կուզեմ իմանամ՝ ովքե՞ր են եկել ավիրել, իմ էդքան տարիների աշխատանքը ջուրը լցրել, ես տարածքը փակել էի ու տեղյակ չեմ եղել, ինձ հարեւաններս զանգեցին, ասեցին, որ ռուսներն եկել են, սաղ կտրատել են փշալարերը: Հաջորդ օրն էկա, տեսա՝ էս անմխիթար վիճակը: Գնացի չաստ՝ ասի ճշտեմ՝ ինչի՞ են եկել ռուս աֆիցերները էդպիսի բաներ արել, ե՞րբ են տվել տարածքը իրանց, ի՞նչ են անելու այստեղ, բայց զինվորները չթողեցին ներս մտնել, անգամ չլսեցին, թե ինչ հարց ունեմ»: