
Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում և Ապարանում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում և Ապարանում այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 19:00-ի դրությամբ տեղում է ձյուն:
Անիում և Մեղրիում մառախուղ է:
Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից) և Սևանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: