
ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը պատմել է, որ իրեն մի քանի ժամ անընդմեջ ծեծել են. armtimes.com

ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմը, քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց եղբոր առեւանգման դեպքից: Նա նշեց, որ Արտակ Խաչատրյանին երեկ դիմակավորված անձինք տարել են ինչ-որ ամայի վայր, դիմակ հագցրել, ձեռքերը շղթայել եւ 6-7 ժամ անընդմեջ ծեծի ենթարկել:
«Արտակն ասում է, որ իրեն առեւանգելուց հետո քաղաքից բավականին հեռու են տարել: Պատմում է, որ վերջին երկու ժամը այնքան են ծեծել, որ ոչ ցավ էր զգում, ոչ էլ…: Թեպետ գլխին դիմակ են հագցրած եղել, բայց Արտակը հասկացել է, որ իրեն ծեծողները շատ են եղել: 6 ժամ ծեծելուց հետո տարել, գցել են ինչ-որ տեղ, ինքը մի կերպ տաքսի է կանգնեցրել եւ հասել տուն»,- պատմեց Արտյոմ Խաչատրյանը:
Նա նաեւ ասաց, որ այս պահին Արտակին շատ հարցերով չեն փորձում ծանրաբեռնել, քանի որ նա հոգեբանական խորը սթրես է ապրում. «Կցկտուր է խոսում, դեռ իր մոտ շոկային վիճակ է, չենք ուզում ծանրաբեռնել մեր հարցերով»,- հավելեց ԲՀԿ-ական ակտիվիստի եղբայրը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: