
Շուլավեր գյուղի մոտ գնացքը բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային

Փետրվարի 7-ին, ժամը 22.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ գործակալությանից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.40-ի սահմաններում Մառնեուլի շրջանի Շուլավեր գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, գնացքը բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված «Օպել» մակնիշի VVI-132 պ/հ ավտոմեքենային (վարորդ Ջաբա Ջանգիերի). զոհեր տուժածներ չկան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն