«Աստված կօգնի, գիտեմ, որ մի օր էլ կկարողանամ ինքնուրույն քայլել ու նստել, ինչպես 10 տարի առաջ…». 30-ամյա Լ.Մաթեւոսյան. ԳԱԼԱ
Գյումրիի բնակիչ 30-ամյա Լյուդվիգ Մաթեւոսյանը 2011 թ.-ից տառապում է սուր շաքարային դիաբետով, որը երիտասարդի մոտ հանգեցրել է մի շարք բարդությունների. երիկամները չեն գործում, կորցրել է տեսողությունը: Լյուդվիգ Մաթեւոսյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ էր եկել ընկերների ուղեկցությամբ՝ դիալեզի հերթական կուրսը ստանալուց հետո: Նա ինքնուրույն քայլել չէր կարողանում, նստել՝ եւս:
Սակայն քաղաքացի Լյուդվիգ Մաթեւոսյանն ասաց, որ լիահույս է, որ բուժվելու եւ եկել է խնդրելու, որ իր մասին տեղեկություններ տարածենք, ու իմանան բոլորը:
«Ես հիվանդ եմ, բայց հոգով ուժեղ ու առողջ եմ, հավատում եմ, որ Աստված կօգնի, գիտեմ, որ մի օր էլ կկարողանամ ինքնուրույն քայլել ու նստել, ինչպես 10 տարի առաջ…»,- ասում է Լ. Մաթեւոսյանը:
Նա պատմեց, որ լիակատար առողջ է եղել եւ հիվանդացել է մի օրում՝ վախից:
«Վախից հիվանդացել եմ, մեծ շուն էր, մեր բակում մթին հարձակվեց վրաս, եւ էդ օրվանից ամեն ինչ փոխվեց: Մեկ ամիս անց կոմայի մեջ ընկա, տարել են հիվանդանոց ու պարզել, որ շաքար ունեմ: 9 տարի անց պարզվեց, որ երիկամներս շարքից դուրս են եկել, ազոտից աչքերս կուրանում են»,- պատմեց երիտասարդը:
Նրա խոսքերով՝ 10 տարվա ընթացքում չնայած որ առողջականը անընդհատ վատացման է գնում, բայց մեկ օր անգամ չի կորցրել հույսը:
«Մի անգամ աչքերս վիրահատեցին, «Մալայան»-ում, թանկ էր, խնդրել չեմ սիրում, բայց օգնեցին ընկերներս, բարեկամներս, հովանավորս՝ եղբայրս, բայց օգուտ չտվեց… նոր վիրահատություն է պետք, Երեւանում ինձ խորհուրդ տվեցին վիրահատվել Ֆրանսիայում, այնտեղ, ասացին, աչքդ կփոխեն, բայց գումար չունեմ…»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: